«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է բռնապետական գործելաոճով անձնական իշխանությունը երկարաձգելու, առանց միջոցների խտրականության հակառակորդներին ասպարեզից հեռացնելու, իրավական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու Սերժ Սարգսյանի փորձերը: Առանձնապես մերժելի են նրան ձայնակցող իշխող վարչախմբի և ՀՀԿ ակտիվի առանձին ներկայացուցիչների ստորաքարշ դրսևորումները, ինչպես նաև քաղաքական հրահանգները կատարող իրավապահների ապօրինությունը:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ «Հայազնը» քաղաքական ընդհանուր նպատակներ չունի իշխող վարչախմբի թիրախ դարձած գործչի, նրա սեփական և աջակից կուսակցությունների հետ: Մենք չենք հավատում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» օգտակարությանը և շարունակում ենք հավատարիմ մնալ տարիներ շարունակ ժողովրդին թալանած, պետական ինքնիշխանությունը վաճառքի հանած, երկիրը վտանգած օլիգարխիական համակարգը ամբողջությամբ կազմաքանդելու և այդ նպատակով ընդդիմության նոր` ոչ ռևանշիստական, ներքին ժողովրդավարությամբ օժտված, գաղափարապես ավելի ազգային և իսկապես հեղափոխական ձևաչափի կայացման մեր ծրագրային խնդիրներին:
Այնուամենայնիվ «Հայազն» կուսակցությունը պաշտպանում է արտահերթ և արդար ընտրությունների պահանջը` ոչ միայն նախագահական, այլև խորհրդարանական, վերջինս ավելի կարևորելով նոր ազգային ընտրանու ձևավորման գործում:
«Հայազն» կուսակցության վարչություն
իբր ի՞նչ