Քաղաքագետ Գագիկ Համբարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում գնահատել է ընթացիկ քաղաքական գործընթացները, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հաղթանակի շանսերը:
– Երեկ տեղեկություններ եղան, որ Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին հաշտեցնելու նպատակով Հայաստան է գալիս ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Ըստ ձեզ, կհաջողվի՞ կողմերին հաշտեցնել, թե՞ նրանք արդեն այրել են բոլոր կամուրջները եւ հաշտությունը բացառվում է:
– Մեր քաղաքական էլիտան շատ զարմացած է, որ Սերժ Սարգսյանն անցավ այդ ռուբիկոնը՝ անձնական վիրավորանքների շարք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մականուն եւ այլն, դա, իհարկե, շատ ծանրացնում է բանակցությունների ընթացքը, բայց կարող է հաշտեցնել։ Կարող է, բայց Գագիկ Ծառուկյանը կարծես թե շատ լավ հասկանում է, որ հաշտության դեպքում կարող է ունենալ այն նույն վարկանիշը, որն ունեցավ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Ժողովրդի կողմից Ծառուկյանի հաշտությունը Սերժ Սարգսյանի հետ նորմալ չի դիտվի։
Այդքան անձնական վիրավորանքներ ստանալուց հետո ինչպե՞ս կարելի է մտածել, որ ընդամենը մեկ շաբաթվա մեջ ամեն ինչ կմոռացվի եւ վերջ։ Իհարկե, քաղաքականություն է, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի, բայց ժամանակ է պետք, որպեսզի ժողովուրդը դա մոռանա։ Ծառուկյանի դեպքում արագ հաշտվելը շատ դժվար է, որովհետեւ, իմ կարծիքով, Գագիկ Ծառուկյանը շատ լավ գիտի, որ դա կլինի իր քաղաքական կարիերայի շատ տխուր ավարտը, որովհետեւ ժողովուրդը երբեք նորմալ չի ընդունի այդ հանգամանքը, որ մարդ այդքան արագ կուլ է տալիս այդ անձնական վիրավորանքները, որից հետո ՀՀԿ-ի երիտթեւը, սարսափելի ագրեսիայով լցված, վերջին շրջանում այսպիսի հարցազրույցներ է տալիս։
Կարդացեք նաև
Իհարկե, Գագիկ Ծառուկյանի գործն է ինչպես կարձագանքի Սամվել Կարապետյանի նախաձեռնությանը, բայց եթե Ծառուկյանը հաշտվի, նրա վարկանիշը շատ կտրուկ անկում կապրի։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Թամաշա ուզողները շատացել են: Դա լինում է կամ երբ ամեն ինչ կարգավորված է, կամ էլ արդեն համբերելու տեղ չկա: