Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը վստահեցնում է, որ հաշտեցման մասին խոսք լինել չի կարող. «Հրապարակ»

Փետրվար 18,2015 10:23

ԲՀԿ-ի համախոհ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ասաց. «Ցույցից իշխանությունները վախենում են, եւ կարծում եմ՝ մեծ ցույց կլինի մարտի 1-ին»։

Կարապետյանը վստահեցնում է, որ հաշտեցման մասին խոսք լինել չի կարող, եւ Գագիկ Ծառուկյանն Արթուր Բաղդասարյանի ուղին չի ընտրի. «Ես համոզված եմ, որովհետեւ ինքն արժանի անձնավորություն է»։

Տիգրան Կարապետիչը վրդովվում է. «Հաշտեցումը ո՞րն է, մենք ունենք սկզբունք, որ սահմանադրական բարեփոխումները չեն լինի, եթե այդ հարցի շուրջ խոսակցություն լիներ, դա կլիներ մերժողական»։

Կարապետյանն ընդգծեց, որ հանդիպումն էլ կայացել է Սերժ Սարգսյանի ջանքերով, նա է Կարապետյաններին Հայաստան հրավիրել. «Գագիկ Ծառուկյանը կորցնելու բան չունի, ժողովուրդը միշտ կհավաքվի, ու, որքանով ես գիտեմ, ամբողջ Հայաստանը սպասում էր փետրվարի 20-ի հանրահավաքին»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728