Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում գտնվող այս գեղեցկության սրահը գործում է Կողես գյուղ տանող ճանապարհին: Հայտնի չէ, թե ներսում ինչպիսի գներ են գործում լոռեցի հաճախորդներին սպասարկելու համար, սակայն, դատելով սրահի արտաքին տեսքից, հարց է առաջանում, թե 90-ականներից մնացած այս անշուք տնակում ինչպես են գեղեցկանում:
Լուսանկարը՝ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2015