Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնային քսուքը դեմքի տհաճ փայլը վերացնում է

Փետրվար 18,2015 11:30

Հաճախ կարելի է լսել, որ տոնային քսուքը փչացնում է մաշկը, խցանում ծակոտիները, ուստի չի կարելի այն օգտագործել ամեն օր։ Բայց այս կարծիքը կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը հնացած է համարում։ «Ժամանակակից տոնային քսուքները ոչ միայն չեն փչացնում մաշկը, այլ կարող են բարենպաստ ազդեցություն թողնել, քանի որ պարունակում են խոնավեցնող բաղադրատարրեր, մանրէասպան միջոցներ, վիտամիններ, արեւապաշտպան ֆիլտրեր, բուսական մզվածքներ, որոնք պաշտպանում ու հարթեցնում են մաշկը»,- ասաց կոսմետոլոգը:

Տոնային քսուքի ընտրությունը պայմանավորված է մաշկի տեսակով։ Եթե ձեր մաշկը չոր է, ապա մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի քսուք, որը խոնավեցնող բաղադրատարրեր եւ ճարպ է պարունակում: Գոյություն ունեն նաեւ յուղոտ մաշկի համար նախատեսված քսուքներ, որոնք առանց ճարպերի են։ Նման քսուքներն ավելի խիտ են, այնքան էլ բարակ չեն նստում, ինչպես` չոր մաշկի համար նախատեսվածները։ Փոխարենը` ըստ մասնագետի, յուղոտ մաշկը մի քիչ չորանում է տոնային քսուքով եւ վերանում է տհաճ փայլը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728