Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ակտիվիստներին ազատ են արձակել». Էլինար Վարդանյան

Փետրվար 17,2015 23:28

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԲՀԿ շտաբի ներկայացուցիչներին ոստիկանության բոլոր բաժիններից ազատ են արձակել:

Նշենք, որ օր այսօր երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակ համայնքի կենտրոնական գրասենյակից, ոստիկանություն էին բերման ենթարկվել մոտ երկու տասնյակ ԲՀԿ անդամներ, իսկ Արաբկիրի շտաբից՝ 5 ԲՀԿ-ական:

Էլինար Վարդանյանը նշեց, որ Մալաթիայի շտաբից էլ են եղել բերման ենթարկվածներ: Պատգամավորը Արաբկիրի ոստիկանությունում է եղել: Նրա խոսքերով՝ «Արաբկիրի ոստիկանությունում բերման էին ենթարկվել ԲՀԿ 5 ակտիվիստներ, բնականաբար, ինչպես միշտ, մտացածին պատճառաբանությամբ: Վերջիններս բացատրություն տալուց հետո ազատ արձակեցին: Ակտիվիստներին բերման են ենթարկել իբր վիճաբանության կասկածանքով եւ այնտեղից ստանալով բացատրություններ, որ բնականաբար, իրենք մասնակից չեն եղել որեւէ վիճաբանության, ազատ  են արձակվել»:

Էլինար Վարդանյանը նշեց, որ Աջափնյակից բերման ենթարկված շուրջ 20 ակտիվիստները նույնպես ազատ են արձակվել՝ բացատրություններ տալուց հետո, նույնը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դեպքում է եղել:

Մեր հարցին՝ այդ երեք շտաբերի ակտիվիստներին միանգամից բերման ենթարկելը կապ ունի՞ իրար հետ, թե՞ տարբեր պատճառաբանություններ էին նշում ոստիկանությունում՝ նա պատասխանեց. «Եթե լսենք իրենց հիմնավորումները, պետք է, որ որևէ կապ չփնտրենք: Բայց նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ չգիտես ինչու խոսքը ԲՀԿ-ական  ակտիվիստների մասին է, չգիտես ինչու՝ մտացածին պատճառաբանություններ են, հետեւաբար այստեղ կապ չտեսնելը պարզապես միամտություն կլինի»:

Մեր հարցին՝ ոստիկանությունում ակտիվիստները քանի՞ ժամ են պահվել, եւ պատրաստվո՞ւմ եք որոշակի քայլերի դիմել՝ պատճառված անհանգստության համար՝ Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Նրանք մնացել են ոստիկանությունում մինչեւ 3 ժամ, եւ կատարված գործողությունները եղել են օրենքի սահմաններում: Այլ հարց է, թե ինչու են բերման ենթարկում: Բերման ենթարկելուց հետո կոնկրետ այսօր վերջիններս ղեկավարվել են միայն  օրենքով եւ օրենքի շրջանակներում բացատրություններ վերցնելուց հետո ազատ են արձակվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    յուսանք թէ ազդարարությունը հասկացան, իր ամբողջական լրջությամբ

    շնորհիւ այս կանխարգելիչ միջոցներին, թերեւս հնարաւոր է որ անմեղ քաղաքացիներ դարձյալ չենթարկվեն փողոցում ծանր վտանգի (մինչ զանոնք հրահրողները, լաւ պահվտած անոնց ետին, ընդհանրապես մնում են ապահով եւ հանգիստ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728