Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն իր բոլոր կառույցներով վճռականորեն կանգնած է լինելու յուրաքանչյուր բռնության ենթարկվածի կողքին

Փետրվար 17,2015 23:23

Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հանրահավաքը տապալելու համար իշխանությունն ընտրել է Համաժողովրդական շարժման դեմ ապօրինի բռնությունների, ահաբեկման ճանապարհը՝ այս անգամ որպես հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ կառույցները եւ անհատներին։ Մասնավորապես ԲՀԿ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել Աջափնյակի, Արաբկիրի, Նուբարաշենի տարածքային գրասենյակներից եւ ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքներում, շինծու պատրվակներով մտել է նաեւ Շենգավիթի, Կենտրոնի եւ Մալաթիայի գրասենյակներ։ Խախտելով օրենքի պահանջը, համապատասխան ոստիկանական բաժանմունքները հրաժարվել են ներս թողնել բերման ենթարկվածներին այցելության գնացած ԱԺ պատգամավորների։

Ոստիկանական շարունակվող ապօրինություններն ու կամայականություններն, ըստ էության, ուղղված են ընդհանրապես Համաժողովրդական շարժման դեմ։ Դրանք վկայություն են իշխանության՝ քաղաքական լեզվով խոսելու անկարողության, ի դեմս փետրվարի 20-ի հանրահավաքի՝ սեփական ժողովրդի ու նրա կամքի հետ առերեսվելու վախի։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։ Կոնգրեսը հայտարարում է, որ  իր բոլոր կառույցներով վճռականորեն կանգնած է լինելու յուրաքանչյուր բռնության ենթարկվածի կողքին, մինչեւ հաղթական ավարտ պայքարելու է Համաժողովրդական շարժման հռչակած նպատակների իրականացման համար։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Մարտ 1»-ի դասը լաւապես սովորած, կանխարգելիչ կտրուկ միջոցներով, Պետությունը ջանք է թափում առաջքն առնելու հաւանական արյունահեղության

    շնորհիւ այս կանխարգելիչ միջոցներին, թերեւս հնարաւոր է որ անմեղ քաղաքացիներ դարձյեալ չենթարկվեն փողոցում ծանր վտանգի (մինչ զանոնք հրահրողները, լաւ պահվտած անոնց ետին, ընդհանրապես մնում են անահով եւ հանգիստ)

    իսկ ժողովուրդը, իր ամենախոր բնազդով, առողջ ջիղով եւ ողջամտությամբ, ցանկանում է հանրային խաղաղություն, կարգ ու կանոն, եւ ոչ թէ անկայունություն, քաոս, անարխիա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728