Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վկան ներկաներից մեկին անվանեց «սուկա»

Փետրվար 17,2015 23:12

Փետրվարի 17-ին Իջեւանում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի դատավարության հերթական նիստը: Ա.Ազիբեկյանը եւ Ա. Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Ա. Խոջումյանը՝ 258 հոդվածի 4-րդ մասով: Ազիբեկյանը եւ Խոջումյանը կալանքի տակ են, Ավետիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Այս դատը մեծ հետաքրքրություն է առաջացրել, դատարանի դահլիճն ի վիճակի չէր տեղավորել դատին մասնակցել ցանկացող շատ անձանց: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ասաց, որ այդ կապակցությամբ ինքը միջոցներ կձեռնարկի,որպեսզի ապահովվի ավելի մեծ դահլիճ:

Նախորդ նիստերի նման, ներկա չէր գործով տուժող Աշոտ Այդինյանը, ով դատարան ուղարկած գրության մեջ հայտնել էր, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գտնվելու է Ռուսաստանում եւ խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Նիստում ցուցմունքներ տվեցին վկաներ Արթուր Առաքելյանը եւ Հովիկ Խեչյանը: Քանի որ նրանց կողմից դատարանում տված ցուցմունքների եւ նախաքննական ցուցմունքների միջեւ կային էական հակասություններ, դատարանում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Նիստն ընթանում էր բավական լարված մթնոլորտում: Դահլիճում գտնվող անձանցից մեկը վիրավորական արտահայտություն թույլ տվեց «Իջեւանատուն» համալիրում Ա. Խոջումյանի կողմից արձակված կրակոցներին, դրանց հետքեր- ապացույցների կեղծմանը ներկա եղած Հովիկ Խեչյանին: Վերջինս էլ հակադարձեց իրեն վիրավորողին:  Անդրանիկ Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ վկա Խեչյանը  դատարանում գտնվող անձին անվանելով «սուկա»՝ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի հանդեպ եւ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կոչ արեց միջոցներ ձեռնարկել: Վիճաբանություն եղավ նաեւ պաշտպան Լ. Սահակյանի եւ դատավոր Ռ. Մելքոնյանի միջեւ, պաշտպանը դատավորին կոչ արեց իրեն «դու»-ով չդիմել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728