Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ծառայություն իրականացնողի կողմից տրված գումարի դիմաց ընդունել է իր չկատարած մի շարք հանցագործություններ

Փետրվար 17,2015 19:53

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կալանավոր Արտակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար և գտնվում է նյութական ծանր վիճակի մեջ, առաջարկել է իրեն 15 հազ. ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողությունների կատարումը: Համաձայնվել է և վերցնելով նշված գումարը` ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագ գողության դեպքերը:

Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728