168.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատել է, որ իսկապես Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրանց միջեւ սառույցը հալվում է: Արմեն Ռուստամյանն ասել է՝ «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը, վերջապես, կայացել է, կոնտակտը առաջացել է եւ սառույցը հալվում է»:
Aravot.am-ի հետ զրույցում Համաժողովրդական շարժմանը միացած «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, մեր հարցին՝ հիմա նոր սիրախա՞ղ է սկսում ՀՀԿ-ԲՀԿ՝ պատասխանեց. «Դա իշխանություններն են տարածում»:
Մեր դիտարկմանը, որ Արմեն Ռուստամյանը հաստատել է տեղեկությունը, որ սառույցը հալվում է՝ Արամ Հարությունյանն արձագանքեց. «Արմեն Ռուստամյանն ի՞նչ գործ ունի հաստատի: Դաշնակցությունն ի՞նչ գործ ունի, ինքը թախտի տա՞կ է եղել: ՀՅԴ-ն մեկ այլ կուսակցություն է, ի՞նչ գործ ունի, ինքը նախագահականո՞ւմ է, ի՞նչ գործ ունի ասել, որ հանդիպել են: Դա տարածում են, հասկանո՞ւմ եք: Դրա նպատակն է ջարդել ժողովրդի ոգեւորությունը, բայց համոզված եմ, որ այսօր «Կենտրոնով» այդ բոլոր հարցերի պատասխանը կտրվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այ թյուրիմացություն և չկայացած թեկնածու,փոխանակ ուրախանաս,որ հանդիպել են և լարումը նվազել է,էլի անկապ խոսում ես:Թե արդեն որոշել էիր ձեռքերդ տաքացնել ժողովրդի արյունով?:Մենակ քո ամբիցիաներն են քեզ հետաքրքրում