Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուվեցի Կարոն միշտ թռել ա, Կարամելի Հարութը, Ախոյանն ու Բելաջիոյի Գրիշը եղանակ չստեղծող են». Արամ Հարությունյան

Փետրվար 17,2015 18:51

«Արագած Ախոյանը, Բելաջիոյի Գրիշը, այդ մարդիկ միշտ էլ պահը գա՝ փախնելու են: Բայց երբ իշխանությունը փոխվի, իրանք զադնի չունեն արդեն: Իրանք ոչ մի եղանակ չեն ստեղծում եւ այնպես չի, որ ԲՀԿ-ի կամ համաժողովրդական շարժման ապագան կախված է Ախոյանից կամ Բելաջոյի Գրիշից: Օրինակ, Բելաջիոյի Գրիշը չգիտեմ ինչ էր, հետո Տիգրան Կարապետյանի ցուցակ էր մտնում: Այսինքն, եղանակ չստեղծող են»,- Aravot.am-ի հետ զրույցում Հարություն Ղարագյոզյանի եւ Գրիգորի Մարգարյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու լուրն այսպես մեկնաբանեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա, « Իշխանությունը հոգեվարքի մեջ է, ձեռքը գցել է փրփուրներից, ուզում է ինչ-որ մարդկանց ստիպելով ցույց տան ժողովրդին, որ տեսեք, ԲՀԿ-ն պառակտվում է: Բայց դա ոչ մի բան չի փոխելու, ժողովուրդը ԲՀԿ-ի հետ է, ամբողջ ժողովրդի 99.9 տոկոսն է այս իշխանություններին դեմ: Այնպես որ, ԲՀԿ-ն թուլացնելու այս ակցիաները որեւէ դեր չեն խաղում:  Հիշո՞ւմ եք գեներալ Մանվելն ինչ ասեց՝ վերջին բոլշեւիկն է: Հիմա ՀՀԿ-ից վերջին բոլշեւիկ Սերժ Սարգսյանը դուրս կգա վերջինը, թե Բելաջոյի Գրիշը, թե ասենք Արագած Ախոյանը՝ էական չի, որովհետեւ եղանակ չստեղծող են»

ԱԺ-ից հաստատվեց, որ ԲՀԿ  խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը եւ Գրիգորի Մարգարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում են արդեն ներկայացրել: Ընդ որում, Հարություն Ղարագյոզյանն իր դիմումում նշել է, որ ԲՀԿ-ն սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը, դրա համար հրաժարվում է ԲՀԿ անդամությունից: Արամ Հարությունյանի խոսքերով՝ «Մեկը եթե դավաճանում է սկզբունքները, չնայած այդ մարդիկ սկզբունք չունեն, երբ վախեցած են կամ կիսավախեցած վիճակ են, ինչ թղթի տակ ասես կստորագրեն: Այնպես որ, ես վախեցած մարդու հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել»:

Մեր հարցին՝ նրանց ստիպե՞լ են, որ ԲՀԿ-ից դուրս գան՝ Արամ Հարությունյանը պատասխանեց. «Այսինքն` մտածում եք, որ Կարամելի Հարութը տենց վեհ զգացումներից ելնելով պետականության կամ երկրի անվտանգության մասի՞ն է մտածում: Ինքը իր բիզնեսի մասին է մտածում: Բնական է, որ ինչ թուղթ էլ տային՝ կստորագրեր»:

Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ ղեկավարությունը բացառել էր «առնետավազքը» ԲՀԿ-ից՝ Արամ Հարությունյանը պատասխանեց. «Իրենք երեւի ավելի լավ կարծիքի են այդ մարդկանց մասին: Բայց պարզվեց՝ այդպես չի: Մարդիկ միշտ ուզում են ավելի լավ կարծիքի լինել, բայց այդպես չէր»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ից նոր արտահոսք սպասո՞ւմ եք՝ նա պատասխանեց, որ դա էական չի. «Ժողովուրդն է կարեւոր, Ծառուկյանն է կարեւոր, բոլոր կուսակցությունները, որոնք համախմբված են համաժողովրդական շարժման մեջ, նրանք են կարեւոր: Այնպես չի, որ իշխանափոխությունը կախված է լինելու Ղարագյոզյան Հարութից կամ Յուվեցի Կարոյից: Կարոն միշտ թռել ա: Կարոն Ջհանգիրյանից է թռել, ումից ասես թռել է: Հասկանո՞ւմ եք, թռած մարդկանց մասին խոսելն անիմաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    “ժողովուրդը ԲՀԿ-ի հետ է, ամբողջ ժողովրդի 99.9 տոկոսն է այս իշխանություններին դեմ ”

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/02/17/543209/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    😀
    Շատ զվարճալի էր: Լավ կլինի նաև պարզաբանի, թե “Ամբողջ ժողովուրդ” ասելով ո՞ր երկրի/քաղաքի կամ գյուղի ժողովրդին ինկատի ունի

  2. Seyran says:

    Այ, Արամ Հարությունյանը եղանակ ստեղծող է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728