Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ: «Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն պարտավորեցնող լինելուց բացի առանձնահատուկ խորհուրդ ունի: Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանը այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները: Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել եւ մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ձեռնունայն չէր այցելել համալսարան: Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգեւատրել է ԱԺ պատվոգրով:
Առաջիկա զարգացումների առիթով բա հրահանգներ չտա,թե ինչպես կանխեն ուսանողների և դասախոսների մասնակցքւթյունը ժողովրդական շարժմանը …???