Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ». (Տեսանյութ) «Ա1+»

Փետրվար 17,2015 18:37

Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտություն հնարավոր չէ, հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ. ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Հնարավոր է, կան առիթները զինադադար հայտարարելու, բայց դա ժամանակավոր լուծում է»։

Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ գործ ունենք օլիգարխիկ շարժման հետ, որն Ուկրաինային հասցրեց այսօրվա վիճակին. «Այդ ամբիցիաները, որ օլիգարխները ցանկանում էին տիրել երկրին եւ իրենք պետք է ղեկավարեն այդ երկիրը»։

Իշխանությունները զգոն են։ Թույլ չեն տալու ցնցումներ երկրում։ Գագիկ Ծառուկյանի անձին անդրադառնալիս Վահրամ Բաղդասարյանի խոսքում ափսոսանք կա՝ ժամանակին շատ բան թույլ տվեցինք, հիմա զբաղվում ենք նրա կողմնակիցներով, որոնք զենքեր ունեն. «Պետք է ստուգումներ կատարվի եւ ստուգվի այն փաստերը, թե իրոք արտոնվա՞ծ են այդ խմբերը, զենքերը»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    նախագահի կարգ մը մանկլավիկները լաւ կ’անեն մի քիչ նվազ խոսելու, որովհետեւ իրենց կարողությունները բնաւ համապատասխան չեն իրենց պետի վարպետության եւ հմտության, եւ իրենց ապիկար յայտարարություններով՝ փաստում են թէ իրենք ել շատ հեռու չեն Ծառուկյանի մտային մակարդակից

    «զինադադար, ինչպէս սիրոյ մէջ»… ասկից աւելի անիմաստ բան կարելի չէ լսել, այս պահին…

    այսինքն՝ խորքին մէջ, սե՞ր կա տակաւին, վարչակարգի եւ Ծառուկյանի միջեւ…

    նաեւ, եթէ այս մարդուն ընբռնողությունը այն է թէ սերը համազօր է պատերազմի, ցաւում եմ ընդհանրապէս իր սիրելիներին եւ յատկապես իր տիկնոջ համար…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728