Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը պետք է սկսվեր երկխոսության առաջարկությունից»

Փետրվար 17,2015 18:31

«Ես առաջին նախագահից ավելին էի սպասում, քան հոդված, գրառում: Առաջին նախագահից կսպասեի, թե կոնկրետ ինչ լուծումներ է տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ այդ բաց նամակի հեղինակ կարող էր լինել ներքաղաքական զարգացումների վրա ավելի փոքր ազդեցություն ունեցող մարդ, ոչ առաջին նախագահը. «Այդ կապակցությամբ առաջանում են հարցեր՝ ինչքանո՞վ է դա համաձայնեցված այլ ընդդիմադիր ուժերի եւ նրանց առաջնորդների հետ, որպեսզի այդ առաջարկը, որը պատրաստվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանն անել Սերժ Սարգսյանին, եթե համաձայնեցված չէ, ապա ինչքանով է այն լուրջ: Դա խոսում է նրա մասին, որ կան հարցեր, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է երկկողմանի սեպարատ երկխոսության իշխանությունների հետ՝ առանց դա համաձայնեցնելու եռյակի գործընկերների հետ: Շատ կարեւոր կլիներ, որ մինչեւ հետագա ներքաղաքական զարգացում այս հարցերը պատասխան ունենան»:

Բորիս Նավասարդյանը համարում է, որ ավելի ճիշտ կլիներ առաջարկությունը հնչեցնել եւ մտնել երկխոսության մեջ եւ այնուհետեւ քննադատեր Համահայկական հռչակագիրը. «Հռչակագրի քննադատությունն ավելի շուտ ստացվեց, քան երկխոսության առաջարկությունը, դա տարօրինակ է, որովհետեւ սուր քննադատության ես ենթարկում, հետո նոր առաջարկում երկխոսության մեջ մտնել: Բնականաբար, երկխոսությունը, առավել եւս՝ կառուցողական երկխոսությունը ավելի է դժվարանում: Եթե կային գաղափարներ, մտքեր, այլ կարծիքներ, բաց նամակը պետք է սկսվեր երկխոսության առաջարկությունից, ոչ թե քննադատությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728