ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է. «Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները, տեղեկացնում ենք.
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ
1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:
2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էին Արագած Ախոյանը եւ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), իսկ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին:
Шустрый առնետները նավը լքում են,երբ այն սկսում է օրորվել՝չեն սպասում խորտակվելուն..
Մեր գեղում ասում են՝երևի սրանց շալվարում էլ փթրաղ կա…