Արդադարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը՝ 16.02.2015թ-ի ժամը 18:00-ի դրությամբ:
Ըստ այդմ՝ երեկ իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ, ի լրումն նախապես առաջադրվածների՝ Աստղիկ Խառատյանը, Արտյոմ Գեղամյանը, Ելիզավետա Դանիելյանը եւ Վահե Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորների ընտրության մրցույթի մասնակիցների հայտերի ընդունման վերջին օրն էր:
Ըստ այդմ՝ դիմել են՝
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը,
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը,
ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը,
ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը,
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը,
«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը,
ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը: