Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտորիա Նուլանդ. «Հայաստանը պետք է վերադարձնի գերիներին»

Փետրվար 17,2015 16:31

«Մենք անհանգստացած ենք վերջին 6 ամիսներին շփման գծում տիրող իրավիճակից: Մեր ուղերձը Ադրբեջանին եւ Հայաստանին այն է, որ նրանք պետք է դադարեցնեն լարվածություն ստեղծել եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- այս մասին, ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, հայտարարել  է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը:

Նա նաեւ ընդգծել է. «Մենք ուզում ենք, որպեսզի Դուք աջակցեք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացներին»:

Ըստ Նուլանդի՝ Հայաստանը պետք է որպես մարդասիրական քայլ վերադարձնի ադրբեջանցի գերիներ Շահբազ Գուլիեեւին եւ Դիլհամ Ասկերովին. «Վաղը ես դա կասեմ Հայաստանում»:

Վ. Նուլանդն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728