«ՀՀ-ում և Ռուսաստանում շատ դժվար է հասկանալ` որտեղ է վերջանում բիզնեսը և սկսվում քաղաքականությունը: Ուստի Սամվել Կարապետյանը հանդես է գալիս ոչ միայն որպես անձ, այլև կուսակցական որոշակի ազդեցության շրջանակների կողմից ուղարկված անձ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ պատասխանելով հարցին, որ ներքաղաքական իրավիճակում միջամտություն կատարելու համար Հայաստան ժամանեց գործարար Սամվել Կարապետյանը սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը իրոք քաղաքական գործի՞չ չէ, այսպիսի կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:
Նա նկատեց, թե Սամվել Կարապետյանն ունի ազդեցիկ կապեր ռուսական քաղաքական էլիտայում ու ասաց. «Սա Ռուսաստանի քաղաքական վերնախավի միջամտության առաջին քայլն էր: Չի բացառվում, որ եթե որոշակի համաձայնության գան, ՀՀ-ում կհայտնվի հայտնի ռուսական քաղաքական էլիտայի մի բարձրաստիճան չինովնիկ: Բոլորս գիտենք, թե ՀՀ-ն որքան է կախված Ռուսաստանից»:
Պարոն Դանիելյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը և ներքաղաքական սրացումները սկսեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը եկավ ՌԴ-ից, և ըստ լուրերի` այնտեղ որոշակի համաձայնություն էր ձեռք բերել:
«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, թե սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ ՀՀ-ում քաղաքական գործընթաց որպես այդպիսին գոյություն չունի ու շարունակեց. «Զարգացումներն ավելի շատ փողոցային կամ քրեական դաշտից են, կամ ոչ քաղաքական, որտեղ ընթանում են գաղտնի բանակցություններ և այլն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ