«Քիչ առաջ տեղեկացա, որ ընդամենը մի քանի ժամով Երեւանից իմ բացակայությունը լուրջ աժիոտաժ է առաջացրել լրատվական, քաղաքական դաշտում: Անչափ շնորհակալ եմ իմ անձի եւ տեղաշարժի հանդեպ համակ ուշադրության եւ հոգատարության համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր առավոտից, լուրեր էին շրջանառվում, որ տիկին Զոհրաբյանը շտապ մեկնել է հանրապետությունից: Այդ ընթացքում մամուլում արդեն իսկ բազմաթիվ ենթադրություններ եղան Նաիրա Զոհրաբյանի ո՞ւր եւ ի՞նչ նպատակով լինելու մասին:
«Մի քանի ժամից կլինեմ Երեւանում: Շնորհակալություն բոլոր անհանգիստներին, ովքեր այդքան մտահոգված են, թե այդ մի քանի ժամը որտե՞ղ է եղել Նաիրա Զոհրաբյանը»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Aravot.am-ի հարցին՝ թե որտե՞ղ է եղել Նաիրա Զոհրաբյանն այդ ժամերի ընթացքում եւ ի՞նչ առաքելությամբ, նա պատասխանեց. «Դա որեւէ մեկի գործը չէ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ