Փետրվարի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Բադալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին վրաց ժողովրդի անունից մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն նման ողբերգությունները չկրկնվեն, այլեւ չլինեն պատերազմներ եւ աշխարհում տիրի խաղաղություն», -ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նա նշել է, որ վրաց ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է թե տխրության, թե ուրախության պահերին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ