Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սխալ եւ անհաջող քայլ». Թուրքիայի արձագանքը արձանագրությունների հետկանչման շուրջ

Փետրվար 17,2015 15:43

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Այսօր Թուրքիայից հնչեց առաջին պաշտոնական արձագանքը: Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը կայքի հետ զրույցում ՀՀ նախագահի այս քայլը որակել է որպես սխալ եւ անհաջող: «Հայաստանի խորհրդարանում գտնվող արձանագրությունների առնչությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Սա Հայաստանի իշխանությունների որոշումն է: Բայց դա մենք սխալ ենք համարում: Սխալ եւ անհաջող քայլ: Այս մոտեցումները հեռու են մերձեցման քաղաքականությունից»,- ասվում է հրապարակման մեջ:

Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլի Լիխաչեւն էլ կարծում է, որ մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումը պետք է օգտագործվեին բոլոր հնարավորությունները դրանք իրագործելու համար:

Իսկ ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի առաջին նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ասում է, որ Սերժ Սարգսյանի որոշումը չի նշանակում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացում: «Երեւանը բանակցային գործընթացում սպասում է քայլեր Անկարայից: Այս քայլով Հայաստանի նախագահը Թուրքիային ընդառաջ քայլի կոչ է անում»:

Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվում են միայն արձանագրությունները հետ կանչելու մասին ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը հրապարակելով: Որոշ կայքեր ինչ-որ անդրադարձ, այնուամենայնիվ, կատարել են: Մասնավորապես թուրքական NTV ալիքը, որպես նյութի վերնագիր գրել է «6 տարի անց Հայաստանից հետքայլ», Kanal A Haber-ը այս քայլը որակել է «շոկային որոշում», իսկ Akşam թերթը՝ «սադրիչ քայլ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728