Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը` ԱՄՆ պետքարտուղարի օգնականի մասին. «Նուլանդը երևի գալիս է պեռաշկի բաժանելու»

Փետրվար 17,2015 15:33

«Չգիտեմ` Նուլանդն ինչու է գալիս, գուցե էլի՞ ինչ-որ մարդիկ պեռաշկու կարիք ունեն և պիտի պեռաշկի բաժանի փողոցներում»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս կգնահատի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը Հայաստան, այսպես մեկնաբանեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝
փետրվարի 18-ին Վիկտորիա Նուլանդը կլինի Հայաստանում: Այստեղ նա կհանդիպի  իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդության ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ ժողովրդավարական կապերին առնչվող հարցեր: Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, եթե ԱՄՆ-ում հույս ունեն, որ ՀՀ-ում այս ամենը մայդանային տեսք կարող է ունենալ, ապա չարաչար սխալվում են ու շարունակեց. «Նրանց որևէ մեկը թույլ չի տա խառնվել ՀՀ ներքաղաքական գործընթացներին: Գուցե տպավորություն են ուզում առաջացնել, բայց կարծում եմ` դա էլ իրենց կողմից կլինի մեծագույն սխալ»:

Մեր հարցին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անակնկալ զարգացումներ սպասվո՞ւմ են, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Այդ հարցը արդեն պիտի տաք ՀՀ իշխանություններին: Իրենք են երկիրը տանում ապակայունացման, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակը չապակայունանա»:

Մեր այն հարցին` Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթը կանխարգելի՞չ էր, թե՞ հակառակը, դա էլ նպաստեց իրավիճակի ապակայունացմանը, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Միանշանակ, ապակայունացրեց: Նկատելի չէ՞, որ իրավիճակն ավելի ապակայունացավ: Դա նշանակում է, որ հիմա ես որոշեմ չափորոշիչներ. օրինակ` Ձեր մազերը սև են, Դուք չեք կարող լրագրությամբ զբաղվել: Նրա ելույթը այդ ոճի մեջ էր և մի բան էլ ավելի վատ: Ո՞վ է որոշում այդ ցենզերը ի՞նչ քննություն են անցկացրել. թեստե՞ր են անցկացրել, վերջապես սահմանն անցնել չի կարելի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728