Ս.Դ. Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի 16/2/2015 թ-ի «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին » և «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ՀՀ Ազգային Ժողովից հետ կանչելու որոշումը:
Այս որոշումը Հնչակյանների ցանկությունն էր, որը արտահայտվեց 2013 թ-ի սեպտեմբերին ՍԴՀԿ 20-րդ Համագումարի համապատասխան որոշումով:
Այս որոշումով նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հետագա հարաբերությունները դրեց առողջ հիմքի վրա:
ՍԴՀԿ Կեդրոնական Վարչություն