Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքը հեռացրել է ԼՂՀ կառավարության էջի պաշտոնական կապույտ նշանը

Փետրվար 17,2015 14:46

Փետրվարի 11-ին Ֆեյսբուքը պաշտոնապես վավերացրել էր ԼՂՀ կառավարության էջը՝ նրան տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստատող կապույտ նշանը, իսկ այսօր պարզվեց, որ Ֆեյսբուքը հեռացրել է այդ նշանը:

FB page NKR 1Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ սա ադրբեջանական բողոքների արդյունքում է եղել. «Ամեն դեպքում Ֆեյսբուքի պատասխանատուների հետ կապ ենք հաստատել, որպեսզի տեսնենք, թե ինչ պարզաբանում են տալիս: Վավերացման նշանը հանելուց առաջ իրենք չեն կապվել մեզ հետ, դրա համար չեմ կարող որևէ հաստատ բան ասել»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը պաշտոնական նամակով դիմել է Ֆեյսբուքին նշանը հեռացնելու համար: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ օգտատերերի բողոքի արդյունքում դա եղած լինի, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դժվար թե: Այդպիսի բողոքների դեպքում էջը կփակեին, ոչ թե նշանը կհեռացնեին»:

Պատասխանելով պաշտոնական նամակի հնարավորության մասին մեր հարցին՝ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը պատասխանեց. «Հաշվի առնելով ադրբեջանական գործելաոճը, և հատկապես Արցախի հարցերում ընդգծված ագրեսիվությունը՝ չեմ բացառում, որ պաշտոնական նամակով դիմած լինեն, սակայն տեղեկություններ դեռևս չունեմ դրա վերաբերյալ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728