Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարության թափթփված ու անարդյունավետ գործունեության մասին

Փետրվար 17,2015 14:34

Ձեռքիս տակ է «Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեցույց»-ը, որը խմբագրման կարիք ունի: Սկսենք վերնագրից, որը պարզապես հայերեն չէ, գուցե այսպիսի՞ն պետք է լիներ. «Շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման սոցիալական փաթեթի  ՈՒՂԵՑՈՒՅՑ»:

Այդ ուղեցույցի վերջին էջում գրված է նախարարության թեժ գծի համար` 56-88-72, որը բնակարանի համար է և այդ բնակարանի բնակիչներն արդեն խելագարվում են զանգերի տարափից, իսկ շապիկի վերջում գրված է`  52-88-72:  Հիմա ո՞րն է ճիշտ:

Պատկերացնո՞ւմ եք նախարարության բյուջեով  հրատարակված այս տասնյակ հազարավոր ուղեցույցների տիրաժը,  որտեղ նման սխալ տեղեկատվություն կա և որը  կարելի էր  տեղադրել կայքերում, ինչպես հիմա վարվում է պետությունը որոշ ուսումնական ծրագրերն ու  ուսումնաօժանդակ գրականությունը տարածելու  նպատակով:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728