Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցինիզմն այն աստիճան է, որ ինչ-որ պահի Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի բացահայտում կպահանջի». Ալեքսանդր Արզումանյան

Փետրվար 17,2015 13:45

«Դա ներընտանեկան կռիվ է եւ նախընտրում եմ չմիջամտել եւ զերծ մնալ»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին հարցին այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքերով՝ «Արդեն 3 տարի է, ինչ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է եկել: Ես բազմիցս ասել եմ, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ եւ լինել ընդդիմադիր: Դա բացառված է: Կան խաղի կանոններ, որոնք ընդունենք կամ չընդունենք՝ թելադրում են ինչ-որ լոգիկա: Այստեղ ոչ ինտելեկտուալ գիտելիքները կապ ունեն, ոչ էլ: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ռուսական ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բորիս Բերեզովսկին փորձ արեց ընդդիմանալ, ճակատագիրը գիտենք: Դա ցավալի բան է: Մարդը, որը օլիգարխ է, որի կարողությունը համադրելի է երկրի պետական բյուջեի հետ՝ չի կարող գործել որպես ընդդիմադիր: Իվանիշվիլին Վրաստանի օլիգարխ չի եղել, ռուսական օլիգարխ է, որի ողջ կարողությունը կուտակել է արտասահմանում, քաղաքական պայքարի է եկել դրսից, ծնունդը չի եղել այդ համակարգի, որից հրաժարվել եւ փորձել է ընդդիմանալ»:

Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «ԲՀԿ-ն ստեղծվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Այսինքն՝ я тебя породил я тебя и убью»:

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի ելույթից իրեն մի բան է հետաքրքրում՝ սա կկիրառվի՞ ողջ դաշտի վրա, որ այլեւս քաղաքական դաշտը թողնենք քաղաքական գործիչներին. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, չեմ կարծում, որ հասարակության հիշողությունն այդքան կարճ է, չի մոռացել իր պաշտոնավարման տարիներին Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը եւ կարող է նման մարդու վերադարձը ողջունի: Ինձ թվում է մեկնարկ տրվեց նախընտրական փուլին եւ ԲՀԿ-ին ասվեց, որ դուք նոր կոնֆիգուրացիայով գործեք՝ ինքնազատված: Հիմա ԲՀԿ-ն լինելու է քաղաքական դաշտում արդեն որպես ընդդիմադիր հավանաբար: Արդեն հագուստները կան: Ռոբերտ Քոչարյանը տարբերակներից մեկն է, որ կլինի, բայց ինձ համար համենայնդեպս բարդ է պատկերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կանգնած Ռոբերտ Քոչարյանի դեմ»:

Դիտարկմանը՝ այդպիսի՞ բաներ ենք տեսել՝ նա պատասխանեց. «Չեմ տեսել, բայց ցինիզմն այն աստիճան է, որ ինչ-որ պահի Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի բացահայտում կպահանջի: Այդ օրը հեռու չէ: Մարտի 1-ի հերթական երթն է լինելու մի քանի օրից, գուցե Ռոբերտ Քոչարյանն անձամբ գլխավորի: Համենայնդեպս, Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանն արդեն գլխավորում են, մնաց Ռոբերտ Քոչարյանը»:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ մի քիչ սպառնալիքներ կան, որ եթե չանես, անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունեն ալ, բայց մանեւրներ է անում:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի ելույթը, այդ հակամարտությունը շոու է՝ նա պատասխանեց. «Քաղաքականությունն ու շոուն իրարից տարանջատել հնարավոր չէ, շոուի միջոցով իրականացնում են քաղաքականություն»:

Ըստ նրա, պետք է սպասել փետրվարի 20-ի միտինգին եւ նայել հարթակի կազմին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728