Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձնեմարդուկ-2015» փառատոնին այս տարի կմասնակցի 4 մասնագիտացված եւ 80 սիրողական թիմ

Փետրվար 17,2015 13:39

Արդեն չորրորդ անգամ այս տարի՝ փետրվարի 20-ից 22-ը, Ջերմուկում կանցկացվի «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնը, որի նպատակն է Ջերմուկում նպաստել ձմեռային տուրիզմի զարգացմանը: Փառատոնի ընթացքում հիմնականում այցելուներին են ներկայացվելու ձնե քանդակներ, որոնց պատրաստմանն այս տարի մասնակցելու է 4 մասնագիտացված եւ մոտ 80 սիրողական թիմ: Այս մանրամասներն այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողներին ներկայացրեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հ/կ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը:

Նրա խոսքով՝ ձմռանը Ջերմուկը թույլ է զարգացած տուրիզմի տեսանկյունից. «Այդ պատճառով փորձեցինք այս փառատոնին այնպիսի տարրեր օգտագործել, որպեսզի նաեւ հնարավոր լինի ձմեռային սպորտը եւ էքստրիմը համադրել իրար, ինչպես նաեւ փորձել զարգացնել քանդակագործությունը: Փորձելու ենք փառատոնը դարձնել միջազգային»:

Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ասուլիսին տեսակետ հայտնեց, որ փորձը ցույց է տվել, որ փառատոնները հզոր գործիք են պետական քաղաքականության խնդիրները լուծելու համար. «Համայնքներում զբոսաշրջությունը զարգացնելու համար, Հայաստանի մրցունակության բարձրացումը միջազգային շուկայում ապահովելու համար եւ համայնքների բնակիչներին իրենց արտադրանքով հանդես գալու համար փառատոնները շատ արդյունավետ գործիքներ են զբոսաշրջության զարգացման եւ մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու համար»:

«Ձնեմարդուկ-2015» փառատոնը, ըստ Մեխակ Ապրեսյանի, Ջերմուկ քաղաքը ակտիվ հանգստի կենտրոն դարձնելու համար շատ լավ առիթ է:

Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը միանում է նախագծին եւ նշում, որ այս տարի Ջերմուկում տեղի կունենա «մարզային գավաթ 2» հեծանվային մրցարշավը. «Քարոզելու ենք առողջ ապրելակերպը, առողջ սնունդը եւ նման գեղեցիկ սպորտի օգտագործումը, ինչպիսին հեծանվասպորտն է։

Նկարիչ-քանդակագործ Սուրեն Խորենյանը, որը մասնակցում է փառատոնին իր ստեղծագործություններով, ասում է, որ ուրախ է, որ այդ մշակույթը հիմնովին մտնում է հայոց աշխարհ. «Մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս օգտագործել այս գեղեցիկ մշակույթը, որը տարածված է ամբողջ աշխարհում»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728