Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել է. «Նախագահը խոսեց որպես Սահմանադրության երաշխավոր, ասաց, որ մեր երկրում ապրող ցանկացած երեւույթ պետք է օրինապաշտ լինի, ընդամենը դրա մասին էր նախագահի խոսքը»։
«ՉԻ» – Փաստորեն, ըստ Սուրիկ Խաչատրյանի, Հայաստանում ապրում են երեք միլիոն «երեւույթներ», եւ նրանք բոլորը պիտի օրենքի առջեւ հավասար լինեն։
Ուշադրություն դարձրեք՝ Սուրիկ Խաչատրյանը, որպես երեւույթ, ամենաշա՛տը իրավունք ունի խոսել այս թեմայով, որովհետեւ անձամբ ինքն իր կյանքում առնվազն չորս անգամ «հավասար է եղել օրենքի առջեւ»՝ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։ Ճիշտ է, երեւի մի քառասուն անգամ էլ «հավասար չի եղել», բայց ամեն դեպքում՝ մարդը (ներեցեք՝ երեւույթը) խոսելու տեղ ունի։
Մանավանդ որ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում նույնպես ունի։
Կարդացեք նաև
Իսկ մականուն, ինքներդ էլ հասկանում եք, չունի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում