Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Ձեր խոսքից հանգում ենք հետեւյալ եզրակացության. եթե քաղաքական դաշտում թվաքանակով երկրորդ ուժի լիդերը անձ է, որին կարող են ամեն պահի ուղղորդել` այսօր ներքին, վաղը՝ արտաքին ուժերը, կնշանակի ազգային անվտանգության հետ կապված խնդրի առաջ ենք կանգնած:
-Այո՛: Այսօր հանրության շրջանում այն միտքն են շրջանառում, թե ժամանա՞կ գտաք Ծառուկյանին քննադատելու, երբ ունենք սահմանային լարվածություն, կանգնած ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, այսօ՞ր պիտի անձի հարց բարձրացնեիք:
Սակայն խորը դիտարկելով կատարվողը՝ ասում եմ՝ սա անձի հարց չէ, սա անվտանգության խնդիր է, քանզի անձին առաջ մղելով՝ մի խումբ մարդիկ ցանկանում են մեր երկրում ստեղծել անվերահսկելի իրավիճակ:
Կարդացեք նաև
Եթե ուսումնասիրում ենք Ուկրաինայի դեպքերը, մի կողմ թողնենք արտաքին միջամտությունը, նկատում ենք, որ ներսում կային լուրջ խմորումներ, օլիգարխներն ասում էին՝ մենք ենք այս երկիրը ղեկավարելու, ու իրենց չհաշվարկված, ոչ բանիմաց քայլերի հետեւանքով մայդան սարքեցին: Եվ Ուկրաինայի նման հարուստ երկիրը հողին հավասարեցրին:
Եթե ոմանք այդ հաշվարկներն ունեն նաեւ Հայաստանում՝ չարաչար սխալվում են: Պետությունը կանի հնարավորը այսօր իսկ կանխելու այդ վտանգի ընթացքը, որպեսզի հետո դժվար չլինի: Այո, գտնվում ենք սահմանային պատերազմում, առջեւում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, մեզ նետված են տարբեր մարտահրավերներ, երկրում կան սոցիալական խնդիրներ։ Այս ամենին դիմագրավելու համար մեզ ներքաղաքական միասնություն է հարկավոր: Հետեւեք ադրբեջանական մամուլին, կհամոզվեք, թե ինչպիսի հրճվանքի մեջ է մեր թշնամին:
Ուրեմն մենք իրավունք չունենք պետությունը մղել ցնցումների: Եվ նման մտադրություններ ունեցողները կկրեն ողջ պատասխանատվությունը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում