Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ դեպի կոալիցիա. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 17,2015 13:00

Սերժ Սարգսյանն Ազգային ժողովից պաշտոնապես ետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս քայլը պատահական չէր, եւ այսպես նա փորձում է նաեւ ներքաղաքական խնդիր լուծել։

«ՉԻ»-ն այս կապակցությամբ տեղեկացրել էր, որ ՀՅԴ-ն իշխող կոալիցիա վերադառնալու հող է նախապատրաստում, մանավանդ որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել էր՝ 2015թ. տարեսկզբին ԱԺ-ից ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, եւ այդպես վերացնել իշխանությունների հետ ՀՅԴ համագործակցությանը խանգարող «գաղափարական» խոչընդոտը, փոխարենը՝ ՀՅԴ-ն պետք է համաձայնվեր սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանություններին սատարելուց։ Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանը կատարեց իր խոստումը՝ իր սահմանադրական փոփոխությունները սատարող ՀՅԴ-ի հանդեպ։ Ընդ որում, նա այս քայլին գնաց այն ժամանակ, երբ տեսավ՝ ներքաղաքական բուռն իրադարձություններին ընդառաջ նա հայտնվել է բացարձակ միայնության մեջ ու հիմա փորձում է գոնե ՀՅԴ-ին իրեն դաշնակից դարձնել։

ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «ՉԻ» հարցին, թե այսքանից հետո վերադառնալու եք արդյոք իշխող կոալիցիա, նշեց. «Մենք այսօր նման հարց չենք քննարկում»։

Վարդանյանը նաեւ հավելեց, որ իրենք կոալիցիայից միայն հայ-թուրքական արձանագրությունների պատճառով չեն դուրս եկել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728