«Իրատես de facto»-ի հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը
– Փետրվարի 12-ին ՀՀ ներքաղաքական կյանքում աննախադեպ իրավիճակ ստեղծվեց, որ ոմանք գնահատեցին ՀՀԿ-ի պատերազմը ԲՀԿ-ի դեմ։ Այդպե՞ս է:
– Ես աննախադեպ չեմ համարում, գործընթացները վաղուց կային, և լուրջ ու համակողմանի վերլուծություն են ուզում, ուստի չեմ շտապի այսօր՝ փետրվարի 13-ին, գնահատական տալ։ Ինձ համար շատ կարևոր են մյուս կողմերի գնահատականները և մեր քաղաքական խնդիրները մասնավորապես։ Մենք միշտ համարել ենք, որ չի կարելի արտաքին քաղաքականությունն առանձնացնել ներքինից, արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է և պետք է հաշվի առնել այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ այս օրերին։
– Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ։
Կարդացեք նաև
– Ես նկատի ունեմ ինտեգրացիոն գործընթացները, աշխարհաքաղաքական փոփոխություններին ներհայաստանյան քաղաքական ուժերի արձագանքները։ Այսօրվա քաղաքական դաշտում ոչ բոլոր քաղաքական ուժերն են ադեկվատ արձագանքում այդ գործընթացներին։ Արհեստական է ներքին կյանքը կտրել այդ ամենից։ ԲՀԿ-ՀՀԿ միջկուսակցական հարաբերությունները, իհարկե, անդրադառնում են Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա, նրանց փոխհրաձգությանը վաղ է գնահատական տալը։ Իրադարձությունները զարգանալու են, գործընթացի շարունակականությունը ակնհայտ է, թեկուզ դատելով ՀՀԿ նախագահի ելույթից, ուստի ամբողջական գնահատականի համար ժամանակ է պետք, որ գործընթացներն ավարտին հասնեն, ընթացիկ ու հպանցիկ գնահատականները լուրջ չեմ համարում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում