Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռյակը հանրահավաքի նոր հայտ է ներկայացրել քաղաքապետարանին

Փետրվար 17,2015 12:44

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» այսօր կրկին հայտ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ ամսի 23-28-ը, Ազատության հրապարակում համապետական շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու համար: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, երեկ Երեւանի քաղաքապետարանը չէր ընդունել Եռյակի նախորդ իրազեկումը՝ պատճառաբանելով, թե համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի և գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետևում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք: Հետևաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին»:

Պարոն Ուրիխանյանը մանրամասնեց, որ նոր հայտում քաղաքապետարանի համար բոլոր «անհասկանալի» կամ «չհիմնավորված» հատվածները լրացված են:

Հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ այս անգամ էլ քաղաքապետարանը որեւէ պատճառաբանություն չի գտնի՝ հայտը մերժելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի երաշխիք»՚:

Դիտարկմանը՝ այնուհանդերձ՝ ամսի 20-ին հանրահավաք անցկացնելու Եռյակի որոշումը ուժի մեջ կմնա, Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց. «20-ին Եռյակի հանրահավաքը չի: Դա ժողովրդի հանրահավաքն է: Ես վստահ եմ, որ եթե եռյակն էլ չանի, ապա ժողովրդի շատ մեծ զանգված այդ օրը հանրահավաք է կազմակերպելու»:

Տիգրան Ուրիխանյանն այս գործընթացը համարում է սկիզբ առած եւ դադար չունեցող, շարունակական գործընթաց է, որը եթե իշխանությունների կողմից հանդիպեց ծայրահեղության տանող գործողությունների, ապա երկրի համար առավել քան վտանգավոր է լինելու: Այդ դիտողություն-զգուշացումը մեր զրուցակիցն անում է՝ գիտակցելով, որ հետեւանքները մեր երկրի համար անդառնալի կարող են լինել, ու հավելում է, որ իրենք չենք ցանկանում նման զարգացումներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728