Լրահոս
Օրվա լրահոսը

Gallup. Ռուսաստանը գլխավորում է ԱՄՆ-ում իբրև թշնամի ընկալվող երկրների ցանկը. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 17,2015 12:40

Gallup կենտրոնի անցկացրած նոր հետազոտության համաձայն` Ռուսաստանը առաջինն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրության կողմից որպես թիվ մեկ թշնամի ընկալվող երկրների ցուցակում։

Հետաքրքիր է, որ 2011-ին Ռուսաստանը թշնամի է համարել ամերիկացիների 3 տոկոսը, 2012-ին` 2 տոկոսը, արդեն սակայն 2014-ին այդ թիվը հասել է 9 տոկոսի։ Եվ ահա 2015-ին տվյալները կրկնապատկվել են` ամերիկացիների 18 տոկոսն է Ռուսաստանը թշնամի համարում։

Այդ «կարգավիճակում» Ռուսաստանն «առաջ է անցել» նույնիսկ Հյուսիսային Կորեայից, որը թիվ մեկ թշնամի է համարում ամերիկացիների 15 տոկոսը։ Երրորդ տեղում 12 տոկոսով այս տարի Չինաստանն է։ Ապա ցուցակում են Իրանը և Իրաքը։ Վեցերորդ տեղում որպես առանձին խումբ են նշվում երկրները, որտեղ գործում են «Իսլամական պետություն» խմբավորման ջոկատները։ 7-րդը իբրև առանձին խումբ Մերձավոր Արևելքն է, ապա՝ Սիրիան, Աֆղանստանը։

Ուշագրավ հանգամանք՝ Միացյալ Նահանգների թշնամիների թվում 10-րդը, ըստ Gallup-ի հարցումների, հենց Ամերիկան է՝ իրենց երկիրը թշնամի են համարում ամերիկացիների 2 տոկոսը։

 

Արմեն Քոլոյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728