Փետրվարի 12-ին՝ Հայաստանում Լատվիայի դեսպանատան և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը», «ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության գերակայությունները և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ։ Հավարտ քննարկումների ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանին տվեցինք հարցը. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանից չի հեռանալու, դա քաղաքակա՞ն հայտարարություն էր, թե՝ ապագայի քաղաքականություն»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ- Ես կարծում եմ՝ առաջին հերթին քաղաքականություն է, և երկրորդ հերթին, իհարկե, քաղաքական հայտարարություն, բայց չեմ կարծում, որ Տրայան Հրիստեան նորություն է ասում։ Մենք էլ գիտեինք, իրենք էլ գիտեին, երբ սեպտեմբերի երեքին հայտարարվեց Հայաստանի տնտեսական և անվտանգության հարցերով կողմնորոշման մասին։ Այդ ժամանակից գիտեինք, որ ԵՄ-ն չի գնա Հայաստանից և մենք չենք էլ ուզում, որ ԵՄ-ն գնա մեր երկրից։
Երբ հայտարարվեց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին, բերվեցին բոլոր այն փաստարկները և բացատրությունները, թե ինչու երկրի ղեկավարությունը նման որոշում կայացրեց, եվրոպական արժեհամակարգին վերաբերող մյուս հարցերում մեր կողմնորոշումը դեպի ԵՄ է։ Եվրոպական արժեհամակարգը այլընտրանք չունի՝ այդ մասին նաև ՀՀ նախագահն ասաց Վիլնյուսի գագաթնաժողովում։
Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց մենք կողմ ենք ամբողջ աշխարհում բոլոր ժողովուրդների ու բոլոր երկրների, առաջին հերթին ԵՄ անդամ երկրների հետ, սերտ համագործակցության, բարեկամական հարաբերությունների։ Այն արժեհամակարգը, որ, այսօր ունի ԵՄ-ը, մեզ շատ անհրաժեշտ է և մարդու իրավունքների, և ժողովրդավարության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և փոքր ու միջին ձեռներեցության զարգացման, և կառավարման տարբեր օղակներում եվրոպական համակարգի ներդրման ոլորտներում։
Կարդացեք նաև
Դեսպան Տրայան Հրիստեայի հայտարարությունը բացարձակ նորություն չեմ համարում, սա այն ճանապարհն է, որով գնացել ենք ու շարունակում ենք գնալ»:
Անահիա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում