Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ որոշ արտիստներ, երգիչներ ու տարբեր ոլորտների փորձագետներ այս վերջին իրադարձություններից հետո շտապ չեղյալ են հայտարարել իրենց՝ նախապես հաստատած մասնակցությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նախագծերին։
«Լավ բա որ հանկարծ հրաշք կատարվի, մի օր իրավիճակը փոխվի, բա էդ ժամանակ ո՞նց ձեզ կզգաք։ Ինչպես ասում էր «Սպինոզան»՝ էսօր աշխատում ա, վաղը չի աշխատի, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք («Մեր բակը»)»,- Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դա վախի եւ զգուշավորության հետեւանք է։ Լ. Բադալյանը խուսափեց խոսել այլ նախագծերի մասին, բայց փաստեց, որ «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը, որի հաղորդավարներից է նաեւ ինքը, եւս կանգնած է այդ խնդրի առջեւ. «Երբեւիցե մերժումներ չստանալով՝ այսօր արդեն որոշ հյուրեր (հայտնի եւ ոչ հայտնի) մեր ծրագրից էլ են խուսափում՝ ոչ ուղղակի ձեւով։ Նրանք ինչ-որ պատճառաբանություններ են բերում, որպեսզի չներկայանան հեռուստաընկերություն՝ այդպիսով զգուշավորություն ցուցաբերելով»,- ասաց հաղորդավարուհին՝ հրաժարվելով կոնկրետ անուններ հնչեցնել։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում