Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը ԲՀԿ-ին անդամագրվելու միտք չունի

Փետրվար 17,2015 12:04

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, որ ԲՀԿ անդամ չէ եւ մտադրություն էլ չունի դառնալու:

«Ես դիմում չեմ գրել եւ չեմ դիմել կուսակցությանը: Միայն գրել եմ ֆեյսբուքում: Իմ նպատակը դա չէր, ես դրանով իմ ոչ-ը ասեցի Սերժ Սարգսյանի ելույթին, թե ոնց կարող են մարդուն բարձրացնել եւ հանիրավի սեւացնել: Ես գտա ամենակոնստրուկտիվ ձեւը, օպերատիվ միջամտությունը նախագահի ելույթին, հանդես եկա դիմումով՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին: Ես ոչ ասեցի ստին, կոռուպցիային, արձանագրություններին»:

Հիշեցենք, որ Գուրգեն Եղիազարյանը հայտարարություն էր տարածել ԲՀԿ շարքերն անդամագրվելու մասին:

Գուրգեն Եղիազարյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հրավիրեց, որ գան «Հայելի» ակումբ եւ խոսեն համաշխարհային գրականությունից, հայոց պատմությունից. «Պատկերացնում եմ ինչ է լինելու: Նա ինձ ասելու բան չի ունենալու: Միգուցե «Վարդանանքից» մի կցկտուր բան ասի: Ես կարող է շատ գրագետ մարդ լինեմ, ակադեմիաներում փայլուն կրթություն ստացած լինեմ, բայց լինեմ զրոյական մարդ»

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, չկա չափանիշ, որով կարող են որոշել՝ ով որքանով է մարդ, որովհետեւ երկրի նախագահ լինելու համար երկու բան է անհրաժեշտ՝ կամք եւ մարդկային հատկանիշներ. «Ես ինչու եմ գնահատում Գագիկ Ծառուկյանին՝ այս մարդը ամեն ինչ ունի կյանքում, հարուստ մարդ է ինքը եւ իմանալով ում հետ գործ ունի, այդ ամեն ինչը մի կողմ դրած՝ եկել կանգնել է ժողովրդի կողքին: Հիմա որոշում են, թե ոնց պախարակեն, ոնց հերն անիծեն Գագիկ Ծառուկյանի, որովհետեւ համարձակվել է դեմ գնալ»:

ԲՀԿ-ից «առնետավազքի» մասին խոսելիս պարոն Եղիազարյանն ասաց. «Հարյուր հազարանոց կուսակցությունում երկու հոգին թիվ չեն. «Սա կրիզիս է, որի միջից ԲՀԿ-ն ավելի ու ավելի կայտառ, հզոր դուրս կգա՝ ճնշումներից հետո: Կազատվեն կասկածողներից եւ կմնան նրանք, ովքեր իրապես կուսակցական են»:

Մեր հարցին՝ ի՞նչը հունից հանեց Սերժ Սարգսյանին՝ Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց՝ վախը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728