Չկա բանական որևէ բացատրություն՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին անհրաժեշտ այս հրապարակային խայտառակությունը՝ նման ձևով վարկաբեկելով Գագիկ Ծառուկյանին՝ վարկաբեկել իշխանություններին և իշխանական կուսակցությանը մինչև վերջ։
Այս պատմության մեջ հետաքրքիրն այն դեմոնստրատիվությունն է, որով Սերժ Սարգսյանը փորձեց հաշիվ պահանջել Գագիկ Ծառուկյանից։ Ակնհայտ է, որ դա կարելի էր անել «օրինականության» քողի տակ։ Առանց աղմուկ հանելու՝ Հարկայինի աշխատակիցներին ուղարկել Ծառուկյանին պատկանող օբյեկտներ, ապա հայտարարել, թե, այսպես ու այսպես, հարկային դաշտում այսքան գումար է թաքցրել, պետությանն այսքան վնաս է հասցվել։ Կամ՝ ԱԺ¬ին կարգադրել բարձրացնել բացակայող պատգամավորների հարցը։
Արտակ Խաչատրյանի առևանգումից ու ծեծից հետո էլ Գագիկ Ծառուկյանի ելույթն ավելի հուժկու չէր, քան դրանից առաջ նրա ելույթները հանրահավաքներին։ Այդ ելույթին էլ կարելի էր պարզապես չարձագանքել։ Այնպիսի տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթը վաղուց արդեն գզրոցում էր դրել և սպասում էր հարմար առիթի՝ բոլորին սյուրպրիզ անելու։
Եվ ընտրվեց անհասկանալի մի ճանապարհ։ Իբրև թե՝ Ծառուկյանին քաղաքական դաշտից հանելով՝ ճանապարհ են բացում Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այսինքն՝ իսկական քաղաքական գործիչների համար։ Սա սոփեստություն է։ Ս. Սարգսյանը դուրս է եկել Գագիկ Ծառուկյանի՞ դեմ, ուրեմն ընդդիմություն է արդեն Գ. Ծառուկյանը։ Ավտոմատ։ Եվ նշյալ քաղաքական գործիչներին, այդ թվում և՝ Հիմնադիր խորհրդարանին, գործունեության չափազանց փոքր, գրեթե անտեսանելի դաշտ է թողնվում:
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում