Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Խաչատրյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Աբրահամ Մանուկյանի «հետքը» (Տեսանյութ) 

Փետրվար 17,2015 11:48

«Ինքս հերքել եմ այդ փաստը եւ հայտարարել եմ, որ չեմ գտնվել այդ վայրում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպես է վերաբերվում այն վարկածին, որը կարծես նաեւ ոստիկանության ուշադրության առարկա դարձավ, որ իրեն առեւանգելու եւ ծեծի ենթարկելու հետքերը գնում են իր կուսակից Աբրահամ Մանուկյանի ուղղությամբ, ասաց «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանն, որին անհայտ անձինք առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել:

«Բնական է, առաջ կքաշվեն վարկածներ, կստուգվեն այդ վարկածները, ով կպարզվի որ հանցագործ է`կպատժվի` անկախ նրա քաշից, դիրքից, կուսակցական պատկանելիությունից»,- ասաց բանախոսը`հորդորելով չխառնել այսօր տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, քրեական գործի հետ. «Դա ծանր քրեական հանցանք էր եւ մեղավորը`կլինի ՀՀԿ, ԲՀԿ, թե այլ կուսակցությունից, պետք է պատժվի»:

Մեր ճշտող հարցին, ինքն այնուհանդերձ տեսնո՞ւմ է իր կուսակցի հետքն այդ գործում, Արտակ Խաչատրյանն ասաց. «Ես չեմ կարող հերքել կամ հաստատել, կա քրեական գործ`կբացահայտվի, կպարզվի»:

Հաշվի առնելով, որ երեկ գիշերը տարբեր ԲՀԿ-ականների նկատմամբ տարբեր միջոցներ են կիրառվել`բերման ենթարկել, ձերբակալել, լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի՞նչ վստահություն ունի ինքը, որ իր ծեծի հանգամանքները կբացահայտվեն: «Չեմ ուզում կասկածի տակ դնել իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը: Շատ ցավոտ կլինի, եթե պարզվի, որ իրավապահները քաղաքական ուղղվածություն են տանում: Բայց մինչեւ չգա որոշակի պահ`ենթադրություններ անել չենք կարող»,- ասաց Արտակ Խաչատրյանը:

Առհասարակ, քրեական գործի մասին, բանախոսը քիչ խոսեց, ասաց, որ շատ բաներ գաղտնի են`նախաքննությունից ելնելով, շատ բան էլ իրեն հայտնի չեն, քանի որ դեռ առողջական խնդիրներ ունի եւ զբաղված է դրանք լուծելով: «Անհայտության մասին խոսել ենթադրությունների մակարդակով`լուրջ չի»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Արտակ Խաչատրյանն ասաց, որ իր առեւանգմամբ եւ դաժան ծեծի ենթարկելով, իր կյանքում ու գործունեության մեջ ոչինչ չի փոխվել. «Ես շարունակելու եմ մնալ ազատության եւ արդարության մարտիկ: Բոլոր փոքր եւ միջին ձեռնարկատերերը թող իմանան, որ ես նորից շարունակելու եմ պայքարել այդ ամենի դեմ: Արդեն տարիներ շարունակ ԲՀԿ անդամ եմ եւ այդ կուսակցության գաղափարական մարտիկը: Ես շարունակում եմ մնալ այդ կուսակցության անդամ, հարկ եղած դեպքում այդ կուսակցության համար ամենածանր աշխատանքը կատարել: Ես որպես անձ կանգնած եմ նաեւ Գագիկ Ծառուկյան անձի կողքին»:

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր այս ընթացքում զորակցել եւ աջակցել են իրեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728