Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Կռիսին չեք կարող ասել՝ խորտակվող նավը մի թողեք». «Հրապարակ»

Փետրվար 17,2015 11:25

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը կոչ է անում ԲՀԿ-ական պատգամավորներին «արժանապատվորեն» վայր դնել մանդատները եւ «ազնիվ ու արդար» պայքարել իշխանափոխության համար։

 – Լո՞ւրջ է արդյոք այս ամենը, եթե Սերժ Սարգսյանի ելույթի առանցքում գրագիտության մասին ընդգծումներն են՝ այն պարագայում, երբ անգամ ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է նշում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ։

– Ախր այնպիսի մի հարց է դրվում, կարծես թե իրենք գրագիտությունից թոզ ու դուման են արել, մի հատ եկեք տեսնենք՝ էդ ո՞վ է ձեր միջի այդ սարսափելի գրագետը, իսկ ո՞վ է խաբել, որ ինչ-որ մեկն ահավոր, մահացու գրագիտություն ունի։

– Սերժ Սարգսյանի սպառնալից հայտարարությունները եւ հարկային ստուգումներ իրականացնելու հրահանգը ոչ պակաս վախով են պատել նաեւ ԲՀԿ-ն. լուրեր կան, որ ԲՀԿ-ական գործարարները լքում են կուսակցությունը։ Չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում շարքերը կնոսրանան։

– Ես չգիտեմ, թե ովքեր են դուրս եկել, ովքեր են պատրաստվում, բայց գիտեմ, մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ զարմանալ պետք չէ։ Կզաքիսներ, մանկուց կոմպլեքսավորվածներ միշտ եղել են հասարակության մեջ։ Հիմա դրանք հանգամանքների բերումով հանգրվանած են եղել ԲՀԿ-ում, ՀՀԿ–ում կամ մեկ այլուր, բացարձակապես նշանակություն չունի։ Նշանակություն ունի միայն այն, որ նման իրավիճակներում նման կռիսները հենց այդ վարքագիծը պետք է դրսեւորեն։ Հիմա կռիսին չեք կարող ասել՝ խորտակվող նավը մի թողեք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728