Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյանը՝ Ծառուկյանի մասին. «Իրեն զրկելուց հետո մեզ էլ պետք չի էդ մանդատը». «Հրապարակ»

Փետրվար 17,2015 10:45
Rustam Gasparyan

Մտավախություն չունե՞ն, որ երկիրը կտանեն ցնցումների։ «Հաստատ այդ մտավախությունը չկա, իրոք մենք չէինք ուզում ցնցումներ, էս ծայրահեղ քայլերը, բայց Սերժ Սարգսյանը կատարեց իր ամենամեծ սխալը՝ վարկաբեկելով Ծառուկյանին, որը որ վայելում է ոչ միայն Հայաստանի ներսում, այլ Հայաստանից դուրս շատերի հարգանքը։ Սա աններելի էր»,-ասաց Ռուստամ Գասպարյանը։

Ծառուկյանին մանդատից զրկելն ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել։ «Ծառուկյանի համար մանդատը հեչ նշանակություն չունի, կարա ունենա, կարա չունենա։ Եթե զրկեցին մանդատից, Ծառուկյանն էսօր հանրապետության ո՞ր տարածաշրջանում դնի ու չի անցնի, եթե ցանկանա նորից պատգամավոր դառնա, բայց դա իրան պետք չի, էսօր իր ամենամեծ մանդատը ժողովրդի հարգանքն ա»։

Ո՞ր դեպքում ԲՀԿ խմբակցությունը կքննարկի մանդատները վայր դնելու հարցը։ «Չի բացառվում, եթե մեր առաջնորդին, որին որ վստահում ու հավատում ենք, զրկեն։ Իրեն զրկելուց հետո մեզ էլ պետք չի էդ մանդատը։ Ազգային ժողովում արդեն կեղծիք ու դերասանություն է, ձեւի համար հավաքվում են, որ աշխարհին ցույց տան, որ Ազգային ժողով ունենք, իսկ օրենքներն ուրիշ տեղ են որոշվում»։

Իսկ եթե չզրկեն մանդատից, հանուն չարիքի իշխանությունից ազատվելու, շարժմանը թափ հաղորդելու, վա՞յր չեն դնի մանդատները։ «Չէ, եթե չեն զրկում մանդատից Ծառուկյանին, բնական է, մենք վայր չենք դնի մանդատները, մենք մեր պայքարի մեջ արդեն վճռական ենք ու գնալու ենք մինչեւ վերջ»։ Հնարավո՞ր է, որ իշխանության հետ բանակցելու եզր գտնվի՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պայմանով, եւ, դրան զուգահեռ՝ պայքար, առանց ցնցումների, նախկին հունով։ «Մեզ ոչինչ հետ չի պահի նրանից հետո, որ Սերժ Սարգսյանի մանկլավիկները լկտի ձեւով փորձեցին Ծառուկյանին վարկաբեկել. ովքեր Ծառուկյանին տեսնելով սողալով էին մոտենում, կարելի է ասել՝ պատրաստ էին ձեռքը համբուրելու, էսօր Ծառուկյանի մասին խոսում են նման տոնով»:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728