Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության կողմից սադրանք եմ տեսնում. կամուրջը բարակել է». «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 17,2015 10:34
rubik hakobyan

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դժվարանում է կանխատեսել` ինչ զարգացումների կարող է հանգեցնել Ազատության հրապարակում փետրվարի 20-ին ընդդիմադիր եռյակի հրավիրած շտապ հավաքը. «Նորմալ մարդու ցանկություն կլինի այն, որ չլինեն բախումներ, չունենանք նոր մարտի մեկեր, եւ կարողանանք օրենքի շրջանակում կարգավորել հարցը, կամուրջը բավականին բարակել է այս վերջին իրադարձությունների հետ կապված»:

Նա տարօրինակ էր համարում Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդի հասցեին գնահատականները, բայց չի կարծում, որ այժմ անձերի պայքար է ընթանում. «Ապրիլի 24-ի նախաշեմին իշխանության կողմից նման քայլ, նման հայտարարություն… ինչ-որ տեղ նաեւ սադրանք եմ տեսնում»:

ՀՀԿ-ականները քաղաքական պայքարի սրացում չեն տեսնում, իսկ առաջիկա հանրահավաքին, իրենց խոսքերով, մայդանին չեն սպասում։

ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ «նույն կարգի հանրահավաքներ են լինելու, բողոք են ներկայացնելու, որ իշխանությունները խախտում են օրենքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ այն: Հատկապես քննադատելու են, որ Գագիկ Ծառուկյան մարդու իրավունքները խախտվում են ՀՀ-ում»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728