Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների լուրերը. news.am

Փետրվար 17,2015 10:24

Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների, ձերբակալությունների վերաբերյալ: NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին հետեւյալը.

Այսպես, ըստ ոստիկանության, ԲՀԿ Նոր-Նորքի տարածքային կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը, ով «Տորք Անգեղ» մանկական մարզական կենտրոնի տնօրենն է, վերջերս ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով է երեկ բերման ենթարկվել, նա ձերբակալված է: Նրա մոտից հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին պատկանող հյուրանոցային համալիր ոստիկանների անակնկալ այցի ու տեղազննություն կատարելուն, ապա ոստիկանությունից հայտնեցին, որ մշտապես նման հաստատություններում գիշերատներում, հյուրանոցներում ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում է, զարմանալի է, որ հենց հերթական ստուգայցը հնչեղություն ստացավ:

«Ըստ պարզաբանման, ոստիկանությունը ամեն օր հանրապետության տարբեր տարածքներում բազմաթիվ եւ բազմաբնույթ միջոցառումներ է իրականացնում՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակում: Այդ գործողությունները բացառապես իրավական հարթությունում են, եւ խորհուրդ ենք տալիս դրանք արհեստականորեն չքաղաքականացնել: Ոստիկանությունը բազմիցս նշել է, որ իր գործառույթները՝ հանցագործությունների կանխում, նախականխում, բացահայտում, հասարակական կարգի ապահովում, իրականացնելու ընթացքում առաջնորդվում է զուտ իրավական չափորոշիչներով, եւ հանցագործության սուբյեկտի քաղաքական պատկանելությունը բացարձակապես որեւէ նշանակություն չունի: Ոստիկանությունը օրենքով թույլատրված շրջանակներում մշտապես հանրությանը պատշաճ տեղեկատվություն է տրամադրել ու տրամադրում է եւ հետայսու էլ իրականացնելու իր այդ գործառույթը: ԶԼՄ-ներում հիշատակված բոլոր դեպքերի վերաբերյալ առաջիկայում կտրվի տեղեկատվություն»,-հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728