Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կեսկանչը. «Ժամանակ»

Փետրվար 17,2015 10:13

Երեկ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2010 թվականին և առ այսօր փոշոտվում են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում: Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հնարավորության մասին խոսեց մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Եվ ահա, հինգ ամիս հետո հետկանչը իրականություն է:

Ըստ որում` դա տեղի է ունենում Հայաստանում ներքաղաքական լարվածության ֆոնին, որը ևս, այսպես ասած, Սերժ Սարգսյանն է հրահրել: Թե ինչու է նա որոշել արձանագրությունները հետ կանչել հենց այս ֆոնին` դժվարանում ենք ասել: Ասում են` քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Սրան զուգահեռ` արձանագրությունները հետ են կանչվում բավական կարևոր այցի նախաշեմին: Փետրվարի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Այս այցից առաջ Հայաստանի կատարած քայլը ըստ էության հուշում է տարածաշրջանային նոր իրավիճակի մասին, որը սակայն դեռ իրականություն համարել չի կարելի, քանի որ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչված չէ, այլ միայն դրանք հետ են կանչվել խորհրդարանից: Այսինքն` Թուրքիան ըստ էության դեռ կարող է խաղարկել արձանագրությունները իր խորհրդարանում:

Այնուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի տարածաշրջանային այցին զուգահեռ նման քայլը, այն էլ Հայաստանում ներքաղաքական լարվածության պարագայում, կարող է առնվազն տրամադրությունների վրա մեծ ազդեցություն ունենալ: Սերժ Սարգսյանը իր նախագահության ընթացքում սովորաբար նման քայլերը առանց աշխարհաքաղաքական հովանավորների չի անում: Այս անգամ ով է հովանավորը` միգուցե հաջորդ հնարավոր քայլերից կերևա:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728