Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ Մասիվի գրասենյակի ղեկավարին ոստիկանության բաժին են տարել. ԳԱԼԱ

Փետրվար 16,2015 23:25

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ ԲՀԿ Մասիվի գրասենյակի ղեկավարին տարել են ոստիկանության բաժին, եւ այս պահին պատգամավորները փորձում են հասկանալ, թե ինչ պատճառով:

«Այո, Մասիվի տարածքային գրասենյակի պատասխանատու Արթուր Մանուկյանին տարել են քաղմաս, պատգամավորները չեն կարողանում մտնել ոստիկանության շենք, որ հասկանան, ինչ է կատարվում: Ահազանգեր ունենք Արաբկիրից, Մարալիկից, Ապարանից, Թալինից, Շենգավիթից, ամեն քսան րոպեն մեկ ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանությունը համապատասխան գործողություն է իրականացնում ակտիվիստների ու կուսակցության անդամների նկատմամբ: Ճիշտ է բոլոր ահազանգերի հետքերով մեր խմբերը գնում են, բայց չեն հասցնում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ԳԱԼԱ -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    դաս առնելով «Մարտ 1»-ից, երեւի իշխանությունը ջանք է թափում կանխելու արիւնահեղությունը… յուսանք որ յաջողի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728