«Հրապարակի» տեղեկություններով՝ քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատել են մոտ չորս տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
Նրանք պահանջել են Գասպարյանի որդուն, ապա խուզարկել են տունը` առանց համապատասխան փաստաթղթղեր ներկայացնելու: Իրարանցումը տեսնելով` հավաքվել են, հասել համագյուղացիները, երբ իրավիճակը թեժացել է, քաղաքացիական հագուստով մարդիկ վերջում արդեն ներկայացել են, որ իրենք Երեւանի քննչական վարչությունից են:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Hraparak.am-ի կայքում