Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղիկ Ռուբոյին ի՞նչ է եղել, տասը տարի նստած է եղել բանտում». Սուրիկ Խաչատրյանի խորհրդական

Փետրվար 16,2015 22:45

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի համոզմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին ուղղված հայտարարությամբ արջի ծառայություն է մատուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մարզպետի խորհրդականը այդ հայտարարության հետեւում տեսնում է ԲՀԿ առաջնորդին:

Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Ծաղիկ Ռուբոն ստում է, երբ ասում է, թե ինքն ու Սասուն Միքայելյանն են համոզել Մանվել Գրիգորյանին ստանձնել ԵԿՄ նախագահի պաշտոնը:  «Անձամբ մասնակցել եմ երկրապահի բոլոր համագումարներին, կանոնադրության մշակմանը: Երկար ժամանակ եղել եմ Վազգեն Սարգսյանի օգնականը եւ նրա ապարատում եմ եղել ու գիտեմ, թե ինչը ոնց է եղել: Տղաների միասնական կարծիքով է Մանվել Գրիգորյանը ընտրվել»,- Aravot.am-ին ասաց մարզպետի խորհրդականը:

Անդրադառնալով Ռուբեն Գեւորգյանի հայտարարության այն հատվածին, թե այն ժամանակները, երբ իր մեջ թասիբն էր խոսում, Մանվել Գրիգորյանը իրենց գյուղում տարված էր  «շլամ տեղափոխող գռուզավիկով» ՝ պարոն Հովհաննիսյանը վրդովվեց` դա վիրավորանք համարելով. «Ծաղիկ Ռուբոն վիրավորում է, թե Մանվել Գրիգորյանը վարորդ է եղել, ինքը ի՞նչ է եղել, տասը տարի նստած է  եղել բանտում, դա ինչ հպարտանալու բան է: Բանտային իր խոհերով, ընթերցանությամբ մի որոշակի գրագիտություն է ձեռք բերել, այսօր ծաղրում է Մանվել Գրիգորյանի նմանին: Բոլորս էլ ինչ-որ տեղից սկսել ենք մեր կենսագրությունը, ես էլ բանվոր եմ եղել, հետո ինչ»:

Նրա պնդմամբ, հենց Գագիկ Ծառուկյանն ու Ռուբեն Գեւորգյանն են թշնամացրել երկրապահներին. «Ստեղծեցին ինչ-որ կազմակերպություն, հետո սկսեցին իշխանամետ երկրապահներին վիրավորել ընդդիմադիր երկրապահների միջոցով, հրահրել, իրար դեմ հանել»:

Պարոն Հովհաննիսյանը Ռուբեն Գեւորգյանին մեղադրեց դավաճանության մեջ.«Ամենամեծ դավաճանությունն է անում  այս երկրի հանդեպ, սրան նրան պիտակավորում է հանուն Ծառուկյան Գագոյին դուր գալու՝ թշնամանք սերմանելով երկրապահների միջեւ, սարսափելի բան է»:

Եվ վերջում էլ դատապարտեց Մանվել Գրիգորյանից «աչոտ» պահանջելու Ռուբեն Գեւորգյանի հայտարարությունը. «Ցինզիմի վառ արտահայտություն է, երբ զինվորը գեներալին սպառնում է, աչոտը ո՞րն է, այդ բանտային տերմինը ո՞րն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչպե՞ս կարող է «ազատամարտիկը» Լիսկայի խորհրդական լինել: «Ազատամարտիկ» ու «Լիսկա» երևույթները ՉԵՆ ԿԱՐՈՂ իրար կողքի լինել:

  2. Լուսինա says:

    Տերմինը երևի Լիսկան կիմանա,իսկ դուք ձեր տարիքը չեք հարգում մատի և մատանու մեջ մտնելով:Ասում էին ռամիլ սաֆարովին պարգևատրեցին հայ սպանելու համար,իսկ մեր իշխանությունն ինչ արեց,ավելի մեծ պարգև տվեց հայ մարդուն սպանելու համար:Հիմա էլ ընկել եք բամբասանքի հետևից ով ում ինչ ասեց,ամոթ է:

  3. Hay enk - Vay enk! says:

    Մի քիչ մտածելով “գեներալ Մանվել”, “մարզպետ լիսկո”, “վարչապետ մուկ” եւ հար ու նման այլ համադրությունների վրա, կարելի է պատկերացնել ինչ տրագիկոմեդիա է կատարվում այս երկրի գլխին: Ցավով ստիպված ենք ընդունելու, որ մարդակերպ արարածները մեր մեջ ավելի շատ գտնվեցին քան բանական մարդիկ: Մենք ստացանք ազատություն, սակայն սեփական բունն ավերեցինք ու կերակուրն ապականեցինք, կապից պոկված անուղեղ կենդանու նման – այլեւս ումից պիտի նեղանանք!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728