Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառուկյանին. «Առավոտից մինչեւ ժամը 1-ը դու թունդ ընդդիմադիր ես, 1-ից հետո ասում ես՝ չէ»

Փետրվար 16,2015 22:35

«2008-ին մարդիկ իրար հայհոյում էին, մարդ կար իրենց շարքերում, որ ասում էր՝ մինչեւ արմունկը արյան մեջ եք, այսօր իրար դեմ- դիմաց նստում են: Եթե ընդհանուր շահ է, մենք էլ կարող ենք ունենալ մեր շահերն ու մեր գաղափարները: Չի կարելի ամեն ինչ սեւով ու սպիտակով դիտել»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին խոսելիս եռյակին հիշեցրեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա ասաց, որ ոչ իշխանականների խորհրդաժողովում իրենց մեղադրել են թուլամորթության, թուլակամության մեջ, ասել են, որ Սերժ Սարգսյանն իշխանություն է զավթել. «Ասում էին՝ ուզենանք այսպես կանենք, այնպես կանենք…Մենք պարտավոր էինք քայլ անել»:

Մեր հարցին՝ սա դասական առումով քաղաքական հետապնդում չէ՞՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ: Եթե ես ընդդիմադիր հայացքներ ունեմ, իշխանության մեջ եղած բոլոր ընդունված թե չընդունված կարգավիճակ, արտոնություն, ձեւաչափ օգտվում ես, դա նորմա՞լ է: Ես չեմ համարում, որ նորմալ է, եթե դու չես կիսում մեր քաղաքական հայացքները: Կուսակցության նպատակը իշխանության գալն է, որ իր ծրագրերն իրականացնի: Եթե կլինի կոալիցիա, որ կկիսեն քո հայացքները՝ կգնաս առաջ: Եթե չէ, առողջ քննադատության պարագայում որպես ընդդիմադիր գնում ես առաջ: Բայց դու ուզում ես համ այնտեղ լինես, համ այնտեղ լինես: Այսինքն, առավոտից մինչեւ  ժամը 1-ը դու թունդ ընդդիմադիր ես, 1-ից հետո ասում ես՝ չէ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ փետրվարի 20-ից սկսվում են հանրահավաքները, որոնց միջոցով եռյակը ծրագրում է հասնել իշխանափոխության, ինչպե՞ս եք ճնշելու հանրահավաքները, արյո՞ւն է լինելու, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ չեն ցանկանում արյուն թափվի: Նա հորդորեց քաղաքացիներին, որ ցանկացած քայլ անեն Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում. «Քաղաքակիրթ պայքար է, թող երթեր լինեն միայն օրենքի շրջանակներում»: Մեր հարցին՝ բռնի ուժ կիրառելո՞ւ եք՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ո՞ւմ հանդեպ՝ օրինախախտների, խուլիգանություն անողների, ո՞ւմ հանդեպ: Իհարկե, հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, որոնք օրենքի շրջանակներում են քայլեր կատարում, այսօր այն իրավիճակը չէ, որ բռնի ուժ կիրառենք երկու պատճառով: 1-ին՝ մենք կառուցում ենք ժողովրդավարական եւ իրավական պետություն, 2-րդ՝ մենք այսօր տարբեր միջազգային պայմանագրեր ենք ստորագրել , ունենք որոշակի պարտավորություններ են ենթադրում եւ հակված չենք ուժ կիրառելու»:

Մեր հարցին՝ այս ամեն ինչը բռնապետության չի՞ տանում, երբ ասում եք՝ կամ մեր հետ ես, կամ պիտի քաղաքականությունից հեռանաս՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չէ , սա քաղաքականության կանոններն են: Եթե դու քննադատում ես հարկերը թաքցնելը, ապա դու պետք է քո մեջ նայես: Ես խոսում եմ կաշառակերությունից, ես դրա իրավունքն ունեմ, որովհետեւ այս երկրում մեկը չի գտնվի, որ կասի, թե Սահակյան Հովիկը պաշտոն է ունեցել, կաշառակերությամբ հասել է ինչ-որ մի տեղ: Մարդիկ կան, դրա մասին չեն կարող խոսել: Եթե ժողովրդին են մոլորության մեջ գցում, մեր ասածը դա է՝ եկեք պարզ խոսենք: Մենք լավ չենք կառավարում՝ լավ, ուրեմն լավ չենք կառավարել նաեւ ձեր առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե(ԵՊՀ) says:

    Ժողովուրդը թաղի ձեզ,…
    Խուլիգանն. Էլ, օրինախախտն էլ , մարդասպանն էլ հենց դուք եք որ կաք ու` պիտիմհեռացվեք ասպարեզից…

  2. Արամ says:

    Դուք ոչ միայն լավ չեք կառավարել այլ խայտառակել եք երկիրը: Դուք չեք վայելում Հայաստանի բնակչության գերակշռող մասի վստահությունը: Որևե դեմոկրատական երկրի նախագահը այս պայմաններում հրաժարական կտար և ընդունելով իր անկարողությունը կցրեր Ազգային Ժողովը, կնշանակեր նոր ընտրություններ: Ձեր խմբակի ամենամեծ հանցագործությունը սփյուռքին Հայրենիքից վանելն է, այս փոքր երկրի համար նրա ահռելի ֆինանսական և մտավոր հնարավորություններից չօգտվելը: Ժողովրդավարություն, արդար դատական համակարգ, ազատ տնտեսական մրցակցություն ապահովելու դեպքում մեր խելացի և ձեռներեց ժողովուրդը սփյուռքի հետ միասին, որի մի մասը անկասկած կհայրենադարձի, կկառուցի մի ծաղկուն երկիր: Սրա վառ ապացույցը Իսրայելն պետության գոյությունն է: Այսպիսի երկիր ունենալու դեպքում, մեծ հավանականությամբ, ի նպաստ մեզ կլուծվի Ղարաբաղի հիմնահարցը: Դուք ՀՀԿ-ականներ, ձեր գավառական մտածելակերպով երկրի ապագայի նկատմամբ որևե տեսլական չունենալով, կեղծ կարգախոսներով ինչպիսին “ապահով Հայաստանն” է, տանում եք երկիրը դեպի անդունդ: Ինքնասիրություն ունեցեք, հեռացեք, հնարավորություն տալով նոր քաղաքական ուժերին ուղղելու այս վիճակը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728