Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները կարծում են՝ արդյունքում կա՛մ Սարգսյանը, կա՛մ Ծառուկյանը կձերբակալվի. (Տեսանյութ)

Փետրվար 16,2015 22:20

Aravot.am-ը Երեւանի փողոցներում հարցում է անցկացրել՝ իմանալու համար, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերում Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջեւ ստեղծված լարվածությանը:

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը վստահ էր, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքից հետո մի շարք մարդիկ, այդ թվում նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կհայտնվեն ճաղերից այն կողմ. «Հիվանդ մարդ եմ, բայց անպայման գնալու եմ: Փետրվարի 20-ը պատմության մեջ կարեւոր օր է լինելու մենք այդ օրը կորոշենք Հայաստանի ապագան: Փետրվարի 20-ը շատերի համար սեւ օր կլինի, շատերը կհայտնվեն ճաղերից այն կողմ, նրանց մեջ կլինի նաեւ Սերժ Սարգսյանը»:

Մեկ այլ քաղաքացի կարծում է, որ ստեղծված լարվածության արդյունքում կձերբակալվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Մենք այդ ճանապարհով ենք գնում, հիմա մանդատից կզրկեն, հետո էլ ստուգումներ կանեն, ազատությունից կզրկեն՝ չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը լավ մարդ է, ես իրեն անձամբ ճանաչում եմ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր նկատել՝ եթե դուք գիտեիք, որ Ծառուկյանը թաքցնում է, ուրեմն՝ դուք հովանավոր էիք, այսինքն՝ դուք էլ եք հանցագործ: Եվ այդպես էլ կա Գագիկ Ծառուկյանն ո՞վ է, որ ինքնուրույն այդպիսի բաներ անի, իրեն, անպայման, հովանավորել են՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով»:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ չի համակրում ո՛չ Հանրապետական, ո՛չ էլ Բարգավաճ Հայաստան կուսակցություններին. «Մեզ պետք է մի նորմալ մարդ, որ կկարողանա երկիրն այս ճգնաժամից հանել, դա ո՛չ Ծառուկյանն է, ո՛չ Սարգսյանը: Ցավո՜ք սրտի, նման քաղաքական գործիչ ես այսօր չեմ տեսնում»:

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես արդեն տարբեր անգամներ գրել եմ,որ Հայաստանում կլանա-օլիգարխային տնտեսական ու քաղաքական համակարգը փոխվելու է միա՛յն այն դեպքում,երբ չեղյալ հայտարարվի ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5 (1)-ը, որը հիմա հետևյալ բովանդակությունն ունի.

    «Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:

    Իսկ ԻՆՉՈ՞Ւ: Հայաստանի քաղաքական կյանքը միայն Երևանն ու ԱԺ-ն է՞: Իսկ մարզե՞րը: Ո՞ րն է այս անդեմոկրատական հոդվածի նպատակն ու իմաստը. որ ամբողջ քաղաքական դաշտը կառավարելի լինի միայն Երևանի՞ց:

    ՀՀ կուսակցությունների մասին օրենքի այս 5(1) հոդվածի ԱՄԵՆԱՄԵԾ հասցրած վնասն այն է, որ հանրապետական կուսակցությունները ՉԵՆ ՄՐՑՈՒՄ մարզային/տեղական անկախ կուսակցությունների հետ, որովհետև մարզերում պարզապես հնարավոր չէ տեղական կուսակցություններ ստեղծել: Սա ԱՆՆԵՐԵԼԻ է, որովհետև առանց անկախ տեղական կուսակցությունների Հայաստանում ԵՐԲԵՔ իսկական դեմոկրատիա չի՛ լինելու:

    Ենթադրենք, Գորիսում 200 մարդ ցանկանում է ստեղծել մի կուսակցություն, զբաղվել բացառապես Գորիսի հարցերով ու մասնակցել միայն Գորիսի ընտրություններին: Ինչո՞ւ պիտի սա հնարավոր չլինի: Սրա ի՞նչն է «վատ»: Այսօր, օրինակ, նաև Հոլանդիայում այսպիսի շատ տեղական կուսակցութուններ վաղուց մրցակցում են մեծ ու համապետական կուսակցությունների հետ և վերջիններիս ստիպում ԼՐՋՈՐԵՆ զբաղվել տեղական խնդիրների լուծմամբ. հակառակ դեպքում տեղացի բնակիչները քվեարկում են տեղական կուսակցությունների օգտին: Այ սա՛ է դեմոկրատիան, ոչ թե հայաստանյան ՀՀԿ-ի ու «ալտերնատիվային» ԲՀԿ-ի կրկնվող քաղաքական թատրոնը:

  2. DELEA ORGANIZACION says:

    ՈՎ ԿԼԻՆԻ Հ.Հ. ՃԳՆԱԺԱՄԻ ՓՐԿԻՉ ՆԱԽԱԳԱՀԸ:
    Մեր քաղաքական, տնտեսական ճիշտ ընտրությունից է միայն կախված այն, թե ինչպես ենք ապրելու անկախ, թե մնալու ենք ՛՛մարտի մեկի՛՛ մեջ տոգորված ցեղախումբ, որ տեսել է ցեղասպանություն: Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չփակեց ղարաբաղյան շարժման ժամանակի պահը որը կախված է տարբեր ազդեցություններից և կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում , այլ անգամ այդ առաքելությունը թողեց Սերժ Սարգսյանին: Որովհետև և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը` անկախ իրենց ունեցած դերակատարության չափից, դրական կամ բացասական ազդեցությունից, բոլորն էլ ղարաբաղյան շարժման` այդ ժամանակաշրջանի գործիչներ են և Լեռնային Ղարաբաղում, ապա՝ Հայաստանում պաշտոններ են զբաղեցրել ղարաբաղյան շարժման արդյունքում ու դրա շնորհիվ: Ու դնելով ամբողջ Հաաստանը բռնապետության ռեժիմի մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանը եղավ նաեվ առաջին խարդախ նախագահը, իր աաջին առաքելությունը նա թողեց Ռոբերտ Քոչարյանին:Իսկ Պարույր Հայրիկյանն ասաց. «Եթե մեկը ծախում է երկիրը, ամբողջ աշխարհում ինչ են ասում երկիրը ծախող մարդուն, դավաճան: Քոչարյանը պետք է ուրախ լինի, որ ինքը, որպես դավաճան չի դատվել, որովհետեւ, Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հրապարակավ ծախել է Հայաստանը, եթե ուրիշ ոչ մի բանի մասին չխոսենք, գույք պարտքի դիմաց գործարքը նշանակում է ծախել երկիրը: Իսկ երկիրը ծախելը նշանակում է դավաճանություն»:
    Երբ առաջին օրը նա բերեց Արցախից Հայաստան, այն հարցին թե իմանում ես (Հայր Մերը), նա խոստովանեց անկեղծորն որ ինքը Ալբանացի է եվ այդքան էլ կարեվոր չէ որ Ղարաբաղցին իմանա (Հայր Մերը) քանի որ նրանք Ազերբաջանյան դաստիրակոթուն ունեն եվ ավելի մոտ են ղուրանին քան (Հայր Մերը)-ին:Ի՞նչ իրադարձություններ կլինեն մինչև 2018 թվականը: Սակայն բնականոն ճանապարհով կամ հրաժարականով Սերժ Սարգսյանը ևս, նախագահության երկրորդ ժամկետն ավարտելուց հետո, գոնե հեռանալու է նախագահական ինստիտուտից, այդպիսով` փակելով ղարաբաղյան շարժման, 88-ի էոխայիպ գործիչների ղեկավարման պատմական շրջափուլը:Այսօր, ՀՀ նոր նախագահ պետք է լինի նա, ով ներկա պահին չի բնակվում Հայաստանում եվ նա ներկա ռեժիմի զոհերից մեկն է է:Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունը փոխանցի եվրոպամետ ուժերին։Անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել եւ պուտինյան Ռուսաստանի կարգավիճակում հայտնված Հայաստանը զերծ պահել միջազգային մեկուսացման եւ պատժամիջոցների թիրախ դառնալու կործանարար վտանգից։
    Հայաստանի Պետությունների Կուսակցությունը (ՀՊԿ)

  3. Ruben says:

    փետրվարի 20-ին նախատեսված «հարսանիքից» (ավելի ճիշտ՝ նշանդրեքից) հետո՝
    «Словно мухи, тут и там,
    Ходят слухи по домам,
    А беззубые старухи
    Их разносят по умам.»
    (В. Высоцкий)

  4. Արամ says:

    Լավ կլիներ, որ երկուսին էլ ձերբակալեին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728