ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է լուրը, թե իրեն ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղաներն են ծեծել:
«Չեմ կարող դրա մասին ընդհանրապես կարծիք հայտնել, որովհետեւ դեպքը անհայտ է, իսկ անհայտ բանի մասին կարծիք հայտնելը լուրջ չեմ համարում: Երբ մանրամասներ բացահայտվեն, հարկ եղած դեպքում կխոսեմ: Այս պահին ինքս ոչինչ չգիտեմ, որովհետեւ գործի զգալի մասը գաղտնի է պահվում, նախաքննության գաղտնիքի մասին խոսելը լուրջ չեմ համարում»,- Aravot.am-ին ասաց Արտակ Խաչատրյանը:
Նա ասաց, որ վաղն առավոտյան ասուլիս է տալու ու բոլոր հարցերին կպատասխանի այդ ժամանակ:
Իսկ մեր հարցին, թե հավանակա՞ն համարում է իր ծեծը ԲՀԿ-ականի կողմից կազմակերպված լինելու մասին լուրը, ասաց. «Ես վարկածներ առաջ քաշող չեմ, իրավապահներն են զբաղվում դրանով, պետք է թողնենք նրանց պրոֆեսիոնալիզմի վրա»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական անդամի տարածքում քննչական գործողություններին, Արտակ Խաչատրյանը հիշեցրեց, որ անձամբ մասնակցել է տարածքի նույնականացման գործողություններին ու հայտարարել, որ այդ տարածքում չկա այն սենյակը, որտեղ իրեն մի քանի ժամ ծեծել են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ