ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ահա եւ “ստրելոչնիկը” գտնվեց, կամ “լեռ դղրդաց մուկ ծնեաց”! Կուզենայինք իմանալ այդ մեղավոր կապիտանը “ջիփ”, բիզնես-միզնես ունի թե ոչ? Նաեւ – առանցքային մեղադրյալի պաշտոնաթող հայրը տեղյակ էր թե ոչ – ինչ է կատարվում իր ուսումնարանում եւ իր տղայի հետ անձամբ? Եթե այո (կամ ոչ) ապա ինքն ինչացու էր? Իսկ այդ ուսումնարանի հետ կապված – ով ինչքան ունի եւ որտեղից (հատկապես նախկին պետը)? Միթե կարելի է հավատալ, որ ծեծի ու բռնության, վախի ու հարկադրանքի մթնոլորտը հենց այնպես են ստեղծվում, ավելի շուտ դա հայկական բիզնեսի տեսակ է, գաղութից բանակին անցած: Այստեղից կարելի է այլ եզրակացություններ անել: Մասնավորապես՝ թե ինչու է սահմանի վրա անընդհատ արյունոտ դեպքեր տեղի ունենում, իսկ բարձր ղեկավարները վստահ են որ պատերազմ չի լինելու: Սակայն կարգավորում էլ չի լինելու պարզ պատճառով -ինչներին է պետք? Ուստա Գալուստը միամտորեն բացեց իրենց հայեցակարգը – քանի դեռ պատերազմական վիճակ է ու հարցը չի լուծված, մունք չենք գնա! Էլ որ իշակը կուզենա հարց լուծվի ու խաղաղություն հաստատվի? Նույնը ճիշտ է հարեւան իլհամի համար, հենց դրա համար էլ կրակում ու սպանում են որ ահը ժողովուրդների գլխին լինի՝ – ջհանդամ թե տականք են, մենակ մեծ կռիվ չսարքեն!